Ռուբեն Ափոյան
Ռուբեն Լևոնի Ափոյան (մայիսի 1, 1960[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռազմական գործիչ։ Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր (2010)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1982), Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կադրերի ինստիտուտը (2002)։
Ռուբեն Ափոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1982) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Գործունեությունը
խմբագրել1977-1982 թվականներին՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող. 1982-1985 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտաշխատող. 1985 թվականից՝ ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտեի, ապա՝ Հայաստանի ազգային անվտանգության համակարգերում՝ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ։
1988-1992 թվականներին մասնակցել է Հայաստանի սահմանների ինքնապաշտպանական մարտերին։
Պարգևատրվել է Հայաստանի 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և 2-րդ աստիճանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, Ռուսասատնի «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
2010 թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |