Մելահաթ Ռուաջան (թուրքերեն՝ Melahat Ruacan, ծննդյան ազգանուն՝ Սենգեր, 1906, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1974, Անկարա, Թուրքիա), թուրք դատավոր, Թուրքիայի Գերագույն դատարանի առաջին կին դատավորը և աշխարհում առաջին կինը, որն ընտրվել է Գերագույն դատարանի անդամ[1][2]։

Մելահաթ Ռուաջան
 
Կրթություն՝ Էրենկյոյի կանանց լիցեյ և Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ դատավոր
Ծննդյան օր 1906
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր 1974
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն

խմբագրել

Գնդապետ Նուրիի և նրա կնոջ՝ Գյուզիդեի առաջին երեխան է[3]։ Ավարտել է Էրենկյոյի կանանց վարժարանը[4], այնուհետև փիլիսոփայություն է ուսումնասիրել Ստամբուլի համալսարանում։ Այն բանից հետո, երբ Աթաթուրքի որոշմամբ հանրապետության մայրաքաղաքը տեղափոխվել է Անկարա, այնտեղ ստեղծվել է նոր համալսարան՝ Անկարայինը։ Դրանից հետո Մելահաթ Սենգերը տեղափոխվել է Անկարա և ընդունվել այնտեղ։ Նա 1925-1929 թվականներին սովորել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1938 թվականին Մելահաթն ամուսնացել է Ռասիմ Ռուաջանի հետ, նրանք ունեցել են որդի[3].

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես դատավոր։ 1945 թվականին դարձել է Թուրքիայի Գերագույն վերաքննիչ դատարանի անդամ նշանակված առաջին կինը[2][4]։ Քանի որ Ռուաջանը միշտ որոշումներ է կայացրել օրենքների, այլ ոչ թե իշխանությունների քաղաքական հակումների հիման վրա, դեմոկրատական կուսակցության կառավարման շրջանում նա ստիպված է եղել հեռանալ պաշտոնից։ Ավելի ուշ նա վիճարկել է իր հեռացումը դատարանից և վերականգնվել է պաշտոնում, ինչպես նաև նրան փոխհատուցում է ստացել[3]։

Մահացել է 1974 թվականին Անկարայում սրտի կաթվածից[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Daniloff, Ruth (1979 թ․ մայիսի 6). «In Turkey the Sexes Are Equal, Almost». Washington Post (անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  2. 2,0 2,1 «Dünyanın ilk kadın yargıtay üyesi bir Türk'tü». Hürriyet (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Personal communication with Judge Ruacan’s son, Prof. Dr. Şevket Ruacan, 2010
  4. 4,0 4,1 Hiçyılmaz, Ergün (2004 թ․ մարտի 17). «Hukukun cesur kadınları». arsiv.sabah.com.tr. Sabah. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.