Ռոտորային-ֆրեզերային շարժիչ

Ռոտորային-ֆրեզերային շարժիչ, ձյան վրայով տեղաշարժվելու համար անվային շարժիչի հատուկ տարատեսակ, որը մշակվել է 1960-ականների սկզբին ԽՍՀՄ-ում՝ Գորկու ավտոմոբիլային գործարանում[1][2] և աշխարհում չունի իր նմանը[2]։ Սերիական մեքենաներում շարժիչը կիրառություն չի գտել։

Կառուցվածքային տեսանկյունից ռոտորա-ֆրեզերային շարժիչը մեծ տրամագծով սկավառակային ֆրեզների տեսքով նեղ մետաղական ռոտորների հավաքածու է, որոնցից յուրաքանչյուրը հատուկ դահուկների հետ միասին մոնտաժվում է ինքնագնաց մեքենայի (բարձր անցանելիության կամ անվավոր ամենագնաց) առաջատար կամուրջներից մեկի լիսեռին՝ սովորական անվադողով անիվի փոխարեն[2][3]։ Ընդ որում, դահուկներ նվազեցնում են տրանսպորտային միջոցի ընդհանուր տեսակարար ճնշումը և նրան պահում ձյան կամ սառցաշերտի վրա[2][3], մինչդեռ ֆրեզները, որոնց ձևը կառչելու լավ հնարավորություն է տալիս, ձյան ծածկույթը կտրում են 30-50 սմ խորությամբ՝ հասնելով խիտ սառեցված գետնին և ապահովելով մեքենայի կայուն համընթաց շարժումն առանց անիվի տեղապտույտի։ Ռոտոր-ֆրեզերային շարժիչի կիրառումը մեքենաներին թույլ է տվել տեղաշարժվել այն վայրում, որտեղ չեն անցել նույնիսկ թրթուրավոր ամենագնացները[2]։

Փորձարկումներն անցկացվել են ԳԱԶ-69 Բարձր անցանելիության ավտոմեքենայի հիմքի վրա մոնտաժված ռոտոր-ֆրեզերային շարժիչներով։

Անալոգներ զանգվածային մշակույթում խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Buzzsaw — Խաղի պաշտոնական նկար
Emperor: Battle for Dune

Թեև զանգվածային մշակույթի ստեղծագործություններում ռոտորային-ֆրեզերային շարժիչի իրական կառուցվածքները չեն հանդիպում իրենց քիչ ճանաչելիության պատճառով, գիտական ֆանտաստիկայում որոշակի տարածում ունեն ամբողջովին հորինված ֆուտուրիստական մեքենաներ, որոնք շարժման համար օգտագործում են նման սկզբունք։ Այսպես, օրինակ, 2001 թվականի Emperor: Battle for Dune համակարգչային խաղում Հարքոննենների տան սպառազինության մեջ կա Buzzsaw թեթև մարտական մեքենա (անգլ.՝ buzzsaw, բառացիորեն «սկավառակի սղոց»). մեքենայի շարժիչը մի քանի մետր տրամագծով զանգվածային սկավառակային ֆրեզի տեսքով մի ռոտոր է, որը տեղադրված է կորպուսի կենտրոնում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кочнев Е. Д. Энциклопедия военных автомобилей. — 2-е изд., доп. и перераб. — М.: За рулем, 2008. — С. 109. — 640 с с. — 3000 экз. — ISBN 978-5-9698-0152-3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Кочнев Е. Д. Горьковский автомобильный завод // Секретные автомобили Советской Армии. — «М»: Эксмо, Яуза, 2011. — 608 с. — (Война моторов). — 3000 экз. — ISBN 978-5-699-50821-1
  3. 3,0 3,1 Дмитрий Забаштанский. (չաշխատող հղում) Колесо — это слишком просто // Газета по-киевски. — 5 октября 2010.(չաշխատող հղում) копия текста статьи (без оформления)
  4. Антон Логинов. «Руководство и прохождение по „Emperor: Battle For Dune"». Игромания. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.

Գրականություն խմբագրել