Ռոստովի երկնքի պաշտպաններին (հուշահամալիր)

հուշահամալիր Դոնի Ռոստովում

«Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный комплекс «Защитникам Ростовского неба»), հուշահամալիր Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Տեղադրվել է 1972 թվականին քաղաքի Օդագնացների զբոսայգում։

«Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1972
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Դոնի Ռոստովի օդանավակայանից քիչ հեռու՝ Շոլոխովի պողոտայում 1972 թվականին բացվել է «Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշահամալիրը։ Այն նվիրված է ռազմական օդաչուներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարտնչել են թշնամու դեմ հանուն ժողովրդի և հայրենիքի ազատության[1]։

Նկարագրություն խմբագրել

Հուշահամալիրը 35-մետրանոց ստելա է, որի գագաթին տեղադրված է «ՄիԳ-15» ինքնաթիռ[1]։ Հուշահամալիրը տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված ռազմական օդաչուների և գերմանացիների կողմից տանջամահ արված խաղաղ բնակիչների եղբայրական գերեզմանոցի տեղում[2]։

Հուշասալիկներից մեկի վրա գրված է հետևյալ տեքստը. «Այստեղ թաղված են խորհրդային 1800 քաղաքացիներ, որոնք տանջամահ են արվել և գնդակահարվել 1941-1943 թվականներին գերմանաֆաշիստական զավթիչների կողմից։ Զոհված, սակայն հաղթանակած մադկանց»[2]։

Հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Ն. Կլեյմյոնովը և Յ. Ս. Զանիսը[2]։

Հուշահամալիրը երկու անգամ՝ 1981 և 2016 թվականներին, նորոգվել է[3][4]։

Հուշարձանի հարևանությամբ գտնվում են Օդագնացների զբոսայգին և Դոնի Ռոստովի պաշտպանների հուշարձանը[1]։

Հիմնանորոգում խմբագրել

2016 թվականին «Ռոստովի երկնքի պաշտպաններին» հուշահամալիրը հիմնանորոգվել է, շրջակա տարածքը՝ բարեկարգվել։ Նորոգվել են ոչ միայն ինքնաթիռով ստելան և հուշարձանի հարթակը, այլև 1800 քաղաքացիների եղբայրական գերեզմանոցը զբոսայգու խորքում։ Բացի նոր երեսպատումից, անցկացվել է նաև ժամանակակից լուսավորում[5], որի շնորհիվ հուշահամալիրի մոտ հնարավոր է զբոսնել նաև օրվա մութ ժամանակահատվածում[4]։

Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն արժեցել են ավելի քան 8 միլիոն ռուբլի[4][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «РОСТОВ-НА-ДОНУ - ДЛЯ ГОСТЕЙ - ДОСТОПРИМЕЧАТЕЛЬНОСТИ ГОРОДА - МЕМОРИАЛ ЗАЩИТНИКАМ РОСТОВСКОГО НЕБА».
  2. 2,0 2,1 2,2 «Мемориальный комплекс «Защитникам Ростовского неба»».
  3. «В Ростове отремонтируют мемориальный комплекс «Защитникам Ростовского неба»».
  4. 4,0 4,1 4,2 «Ремонт мемориального комплекса «Защитникам Ростовского неба» завершат до 22 июня».
  5. «Обновленный мемориальный комплекс «Защитникам ростовского неба» откроют к 22 июня».
  6. «На реставрацию мемориала «Защитникам ростовского неба» в парке Авиаторов потратят 8,3 млн».