Ռոմեո Ջենեբյան

ֆուտբոլիստ

Ռոմեո ժիրայրի Ջենեբյան (սեպտեմբերի 10, 1979(1979-09-10)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի դիրքում։

Football pictogram.svg
Ռոմեո Ջենեբյան
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1979(1979-09-10)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Մարզական կարիերաԽմբագրել

Առաջին խաղը տեղի է ունեցել Արտաշատի Դվինում։ Այնուհետև մեկ ու կես տարի «Արարատում» հանդես գալուց հետո տեղափոխվել է «Ցեմենտ», որտեղ երկու խաղ անցկացնելուց հետո թիմը դառնում է չեմպիոն։ Առաջնությունն ավարտելուց հետո տեղափոխվում է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբ։ Ղարաբաղում անցկացրած խաղերը արդյունք չտվեց, քանի որ թիմը գտնվում էր մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։ Տրանսֆերային պատուհանով վերադարձավ «Ցեմենտ» ֆուտբոլային ակումբ։ Երկրորդ անգամ ակումբ գալուց հետո մեդալների հավաքածուն համալրեց ոսկ (2000 թվականի մրցաշար) և բրոնզե մեդալներով (1999 թվականի մրցաշար, 2001 թվականի մրցաշար)։ Արծաթե մեդալի արժանացավ նաև 1999 թվականի Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթում։

2003 թվականից Ջենեբյանը հանդես է եկել «Բանանց» ակումբում, ցուցաբերել է կայուն խաղ, ընդգրկվել է թիմի հիմնական կազմում, որի ընթացքում հաղթել է երկրի գավաթը և մի շարք մրցաշարեր։ Ակումբի գլխավոր ձեռքբերումը 2007 թվականի Հայաստանի գավաթի նվաճումն էր։ 2008 թվականին «Բանանցը» նորից հնարավորություն ուներ նվաճելու գավաթը, սակայն եզրափակչում պարտվեց Արարատին։ Նույն թվականի առաջնությունում «Բանանցի» խաղը նույնպես անհաջող էր, որի պատճառով Ջենեբյանը լքեց ակումբը[3]։ 2008 թվականի մրցաշրջանը Ջենեբյանը ավարտեց «Միկա» ակումբում։

2009 թվականին նա պայմանագիր է կնքել «Իմպուլս» ակումբի հետ։ Մրցաշրջանի երկրորդ կեսին վարձավճարով վերադարձել է լիբանանյան «Սաֆա» ակումբը[4]։ Տարեվերջին վերադարձել է նորից «Իմպուլս» ։ 2010 թվականի Հայաստանի գավաթի պատասխան խաղից հետո թիմի մարզիչ Ստեեփան Բաղդասարյանը հրաժարվել է երեք ֆուտբոլիստներ՝ Արամ Հակոբյանի, Արման Մինասյանի և Ռոմեո Ջենեբյանի ծառայություններից[5]։

ՆվաճումներԽմբագրել

«Սպարտակ» (Երևան)  Խմբագրել

  • Հայաստանի չեմպիոն․1998, 2000
  • Հայաստանի բրոնզե մեդալակիր․ 1999, 2001
  • Հայաստանի Սուպեր գավաթակիր․ 1998
  • Հայաստանի Սուպեր գավաթակիր արծաթե մեդալակիր․ 1999

«Բանանց» Խմբագրել

  • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր․ 2003, 2006
  • Հայաստանի գավաթակիր․ 2007
  • Հայաստանի գավաթաի արծաթե մեդալակիր․ 2003, 2004, 2008
  • Հայաստանի Սուպեր գավաթաի արծաթե մեդալակիր․ 2005

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել