Ռոման Անդրեյկո

ռուս ֆուտբոլիստ

Ռոման Իվանովիչ Անդրեյկո (ռուս.՝ Роман Иванович Андрейко, դեկտեմբերի 16, 1970(1970-12-16), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆոուտբոլիստ, հարձակվող։

Ռոմաn Անդրեյկո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 1970(1970-12-16) (53 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 167 սմ
Քաշ 87 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Զենիթ-2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Լենինգրադ) 15 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բաշսելմա 10 (2)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գլինոզյոմ ? (?)
1992-1994 Ուկրաինա Արտանիա 86 (12)
1994 Ուկրաինա Նիկոլաև 13 (1)
1995 Ուկրաինա Արտանիա 17 (1)
1995 Ուկրաինա Կրեմեն 12 (0)
1996 Բելառուս Ֆոմալգաուտ ? (?)
1997 Ուկրաինա Նիկոլաև 1 (0)
1998 Ռուսաստան Բիոխիմիկ-Մորդովիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ընդհանուր կարիերա խմբագրել

Ռոման Անդրեյկոն Լենինգրադի «Սմենա» օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզդպրոցի սան է։ Առաջին մարզիչը եղել Յուրի Կանտորը։ 1988 թվականին հանդես է եկել «Զենիթ» ակումբի երկրորդ կազմում։

1992 թվականից խաղացել է Ուկրաինայի առաջնության «Արտանիա» ակումբի կազմում, 1994 թվականին տեղափոխվել է ուկրաինական բարձրագույն լիգայի «Նիկոլաև» ակումբի կազմ։ Բարձրագույն դիվիզիոնում իր նորամուտը կատարել է 1994 թվականի հուլիսի 22-ին՝ Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 4:1 հաշվով։

1996 թվականին «Արտանիայում» իր խաղընկերներ՝ Կոնստանտին Պոլիշչուկի, Սերգեյ Բարկալովի ու Արկադի Չունիխինի հետ տեղափոխվել է Բելառուս, որտեղ խաղացել է առաջին լիգայի «Ֆոմալգաուտ» ակումբում[1]։

1998 թվականին խաղացել է Ռուսաստանի առաջնության երկրորդ լիգայի՝ «Բիոխիմիկ-Մորդովիա» ակումբի կազմում։

Խաղային կարիերան ավարտելուց հետո բնակություն է հաստատել Սանկտ Պետերբուրգում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել