Ռոզա Մկրտչյան

հայ մանկաբույժ

Ռոզա Հովհաննեսի Մկրտչյան (սեպտեմբերի 25, 1923(1923-09-25), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1995(1995-03-06), Երևան, Հայաստան), հայ մանկաբույժ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ։

Ռոզա Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1923(1923-09-25)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 6, 1995(1995-03-06) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմանկաբույժ

Կենսագրություն խմբագրել

Ռոզա Մկրտչյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 25-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ 19-րդ դարում Ագուլիսից Թիֆլիս տեղափոխված Հովհաննես և Թամար Տեր-Մկրտչյանների ընտանիքում։

Կրթություն խմբագրել

1942-ից 1947 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական Ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1962-1990 թվականներին աշխատել է Երևանի գործկոմի առողջապահության բաժնում՝ որպես Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ։ Նրա ջանքերով և անմիջական մասնակցությամբ է կառուցվել Երևան քաղաքի մանկական հիվանդանոցների, պոլիկլինիկաների, ծննդատների գերակշիռ մասը։ Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, մանկական առողջապահության խնդիրներին վերաբերող բազմաթիվ ձեռնարկներ և մենագրություններ։ Կանգնած է եղել Հայաստանում և հատկապես Երևան քաղաքում կանոնավոր մանկաբուժական ծառայության ստեղծման ակունքներում։

Պարգևներ խմբագրել

1965 թվականին Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվել է «Հայկական ՍՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը։ 1961 և 1963 թվականներին պարգևատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրերով։

Վախճան խմբագրել

Ռոզա Մկրտչյանը մահացել է 1995 թվականի մարտի 6-ին։

 
Ռոզա Մկրտչյանի հուշատախտակը

Ժառանգություն խմբագրել

Ռոզա Մկրտչանի պատվին Երևան քաղաքի Մաշտոցի 15 հասցեում 2016 թվականին կանգնեցվել է հուշատախտակ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տեղադրվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  2. «Երևանի կենտրոնում տեղադրվեց ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.