Ռոզա Հովհաննիսյան

հայ գրող

Ռոզա Հովհաննիսյան,(ապրիլի 2, 1961(1961-04-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ բանաստեղծ, գիտաշխատող, ՀԳՄ անդամ 2007 թվականից[1]։

Ռոզա Հովհաննիսյան
Ծնվել է2 ապրիլի 1961
ԾննդավայրԼենինական
Մասնագիտությունբանասեր, գրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Կյանք խմբագրել

Ռոզա Հովհաննիսյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 2-ին, Լենինական (Գյումրի) քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Լենինականի N 35 միջն. դպրոցը։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1983-1985 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի արվեստագիտության բաժնում։

Գործունեություն խմբագրել

  • 1997 թվականից առ այսօր ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, գիտաշխատող։
  • 1987-2005 թվականներ, «Կումայրի» արգելոց-թանգարան, գիտաշխատող։
  • 1999-2004 թվականներ, ՀԱԵ Շիրակի թեմին առընթեր ճեմարան,գրաբարի դասախոս։
  • 2006 թվականից առ այսօր ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի «Եղեգան փող» պարբերաթերթի գլխավոր խմբագիր։
  • 2015 թվականից առ այսօր Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ, գրական ստուդիայի ղեկավար։
  • 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Պարգևներ խմբագրել

  • 2021 թվական, արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի ծննդյան 60-ամյակի և հայ գրականությանը մատուցած ծառայությունների համար։
  • 2020 թվական,ՀԳՄ-ի կողմից արժանացել է Դիպլոմի «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակաբաշխություն, ՊՈԵԶԻԱ անվանակարգ՝

«Արգելակման ճառագայթում» գրքի համար։

  • 2017 թվական, ՀՀ Գյումրու քաղաքապետարանի Պատվոգիր։
  • 2017 թվական, ԿԱՅԱՐԱՆ գրական ակումբի Պատվոգիր։
  • 2018 թվական, ՀՀ Շիրակի մարզպետի կողմից Պատվոգիր,
  • 2014 թվական, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։
  • 2009 թվական, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ։
  • 2006 թվական, «Մինչև երանելի խորքը» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Շիրակի մասնաճյուղի «Տարվա լավագույն գիրք» մրցանակին։
  • 1998 թվական, «Դիմագծեր սևի վրա» ժողովածուի համար արժանացել է Դ. Վարուժանի անվ. գրական մրցանակի։

Գիտական հրապարակումներ խմբագրել

Ռոզա Հովհաննիսյանը հեղինակել է ՝

  • 1 բարբառագիտական մենագրություն՝ Ա․Սարգսյան, «Տղա Դավթի և Խանդութ խանումի հեքիաթը». էպոսի միաճյուղ

պատումը Վանա բարբառից Կարնո բարբառի Գյումրու խոսվածքի փոխադրումը և գրչագրումը Ռոզա Հովհաննիսյանի, Եր., «Պրինտինֆո» տպագրատուն, 2012[2]։

Հեղինակել է շուրջ 40 գիտական հոդված։

Հրատարակած բանաստեղծական գրքեր խմբագրել

  • Արգելակման ճառագայթում, Եր․, «Ակտուալ արվեստ», 2020։
  • Բառ-աղջիկ, Եր., ՀԳՄ հրատ., 2011:
  • До блаженных глубин, Ер., 2010․
  • Մինչև երանելի խորքը, Եր., «Նաիրի» հրատ., 2006:
  • Դիմագծեր սևի վրա, Եր., ԳԱԹ հրատ․, 1996:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԳՄ անդամների ցանկը
  2. «Տես էջ 75-85․ «ՏՂԱ ԴԱՎԹԻ ԵՎ ԱՂՋԻԿ ԽԱՆԴՈՒԹԻ ՀԵՔԻԱԹԻ» ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.