Ռոդնի Կլարկ «Ռոդ» Հանդլի (անգլ.՝ Rodney Clark "Rod" Hundley, հոկտեմբերի 26, 1934(1934-10-26), Չարլսթոն, ԱՄՆ - մարտի 27, 2015(2015-03-27)[1], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և հեռուստամեկնաբան։ Իր ողջ կարիերան անցկացրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։ Բասկետբոլիստի կարիերան ավարտելուց հետո դարձել է մեկնաբան։ 1971 թվականից դարձել է NBA «Նյու Օռլեան Ջազ» ակումբի առաջին հեռուստառադիո մեկնաբան։ «Յութա Ջազ»-ի «Էներջի Սոլուշն» մարզադաշտի առաստաղի տակ, ի պատիվ Ռոդի, կախված է բարձրախոսով վահանակ[2]։

Ռոդ Հանդլի
Rod Hundley

Ռոդ Հանդլին 1955 թվականին
Ավարտել է կարիերան
Ակումբ Ավարտել է կարիերան
Դիրքը Թեթև հարձակվող / Հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1934(1934-10-26)
Ծննդավայր Չարլսթոն, ԱՄՆ
Մահացել է մարտի 27, 2015(2015-03-27)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրը Ֆինիքս, ԱՄՆ
Հասակ 1,93 մ
Քաշ 84 կգ
Դպրոց Չարլսթոն
Դրաֆթի տարի 1957 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 1-րդ
Դրաֆթ ակումբ Ցինցինատի Րոյալս
Կարիերա սկիզբ 1957

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

1957 թվականի դրաֆթի ժամանակ «Ցինցինատի Ռոյալս» ակումբի կողմից Հանդլին ընտրվել է առաջին համարի ներքո, սակայն միանգամից փոխանակվել «Մինեապոլիս Լեյքերսի» հետ։ Հանդլին 1957 թվականից մինչև 1963 թվականը հանդես է եկել «Մինեապոլիսում» և «Լոս Անջելեսում»։ Խաղի ընթացքում միջինում հավաքել է 8,4 միավոր։ 1960 և 1961 թվականներին ընտրվել է NBA-ի բոլոր աստղերի խաղերին մասնակցելու համար։ 1959/1960 թվականների մրցաշրջանը դարձել է նրա կարիերայի մեջ ամենահաջողը, երբ նա միջինում հավաքում էր 12,8 միավոր և կատարում 4,6 փոխանցում։ 1963 թվականին՝ 28 տարեկան հասակում, Ռոդ Հանդլին ավարտում է իր կարիերան՝ ծնկի վնասվածքի պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Find A Grave — 1996.
  2. «Hundley honored during ceremony». 29 января 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդ Հանդլի» հոդվածին։