Ռոբերտ Վարդանյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Վարդանյան (այլ կիրառումներ)

Ռոբերտ Աղասու Վարդանյան (1949, հուլիսի 5, Երևան), հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991


Ռոբերտ Աղասու Վարդանյան
Ծնվել էհուլիսի 5, 1949 (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
ԱշխատանքՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1990 թվականից ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի բաժնի վարիչ։ 1994 թվականից ամերիկյան, 1999 թվականից՝ եվրոպական ֆիզիկայի ընկերությունների անդամ է։

Կանխագուշակել է ձայնապլաստիկ երևույթը մետաղներում, առաջադրել կիսահաղորդիչներում լուսապլաստիկ երևույթի, մետաղների ջերմաստիճանային ապաջերմային անկանոնության, ինչպես նաև մետաղ-գերհաղորդիչ անցման ժամանակ թուլացման երևույթների ֆիզիկական մեխանիզմներ։ Մշակել է պինդ մարմինների էլեկտրական, լուսային և մեխանիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի արատների ազդեցության տեսություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.