Ռոբերտ Սարգսյան (իրավաբան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Եղիշի Սարգսյան (ծնվ. 28 սեպտեմբերի 1957 թ., գ. Արաքս, Հոկտեմբերյանի շրջան), հայ իրավաբան, ՀՀ վարչական դատարանի նախկին դատավոր։

Ռոբերտ Սարգսյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1957(1957-09-28) (66 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1991-1995 թթ. - Երևանի Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի իրավախորհրդատու։
  • 1995-1996 թթ. - «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության իրավախորհրդատու։
  • 1996-1998 թթ. - Երևանի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանի գրասենյակի պետ։
  • 1999-2001 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։
  • 2001-2008 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
  • 2008-2009 թթ. - Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։
  • 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ դադարեցնելով Երևանի քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները[1]։
  • 2015 թ. մարտի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով լիազորությունները դադարեցվել են դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել