Ռոբերտ Մյուզ Բաս

ամերիկացի գործարար

Ռոբերտ Մյուզ Բաս (անգլ.՝ Robert Muse Bass, 1948, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի միլիարդատեր գործարար, բարերար։ 2018 թվականին նրա կարողությունը գնահատվել է 5 միլիարդ դոլար։ Եղել է Նևադա նահանգի Ռինո ամերիկյան ավիատիեզերական ընկերության նախագահ։

Ռոբերտ Մյուզ Բաս
Ծնվել է1948
ԾննդավայրՏեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Սթենֆորդի գործարարության դպրոց
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱշխատավայրBass Brothers Enterprises?
ԱմուսինAnne T. Bass?[1]
Ծնողներհայր՝ Perry Richardson Bass?, մայր՝ Nancy Lee Bass?

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Մյուզ Բասը ծնվել է 1948 թվականի մարտի 19-ին Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերտ քաղաքում։ Նրա հայրը՝ Փերի Ռիչարդսոն Բասը, եղել է նավաստի, կատարել է ներդրումներ և բարեգործություններ։ Մայրը՝ Նենսի Լի Բասը, նույնպես զբաղվել է բարեգոծությամբ։

Բասը հաճախել է Նահանգապետի ակադեմիան, որից հետո ուսումը շարունակել Եյլի համալսարանում (բակալավր) և Սթենֆորդի բարձրագույն բիզնեսի դպրոցում (մագիստրոս)[2]։

Բարեգործություն խմբագրել

  • 1996 թվականին 10 միլիոն դոլար է նվիրաբերել Դյուկի համալսարանում կրթաթոշակային ծրագիր ստեղծելու համար։
  • 2001 թվականին 10 միլիոն դոլար է նվիրաբերել Դյուկի համալսարանին՝ բակալավրիատի ուսուցումն ակտիվացնելու համար։
  • 2004 թվականին 13 միլիոն դոլար է նվիրաբերել Եյլի համալսարանի գրադարանը վերանորոգելու համար, գրադարանը կոչվել է նրանց անունով։
  • 2005 թվականին 30 միլիոն դոլար է նվիրաբերել Սթենֆորդի Բիզնեսի բարձրագույն դպրոցին։
  • 2013 թվականին 50 միլիոն դոլար է նվիրաբերել Դյուկի համալսարանի միջառարկայական համագործակցության և հետազոտական ծրագրին։

Ընտանիք խմբագրել

Ռոբերտ Բասն ամուսնացած է Էն Թի Բասի հետ և նրանք ունեն 4 երեխա, ապրում են Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում։ Ռոբերտ Բասը տներ ունի Նյու Յորքում, Վաշինգտոնում և Մաունթ Դեզերտում[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://teachingcommons.stanford.edu/grants-awards/bass-university-fellows-undergraduate-education-program
  2. Sullivan, Kathleen J. (2013 թ․ օգոստոսի 9). «Robert M. Bass returning to Stanford's Board of Trustees». Stanford News. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Robert Bass». forbes.com.
  4. «Robert and Anne Bass live in historic house in Washington, D.C.». mcclatchydc.com.
  5. «Drop the $8 M.: Robert Bass Pays Shocking $42 Million for Mezzacappa's 834 Fifth Place». observer.com. 2012 թ․ փետրվարի 13.

Արտաքին հղումներ խմբագրել