Ռոբերտ Ճեպեճյան
Ռոբերտ (Ռոպերտ) Ավետիսի Ճեպեճյան (օգոստոսի 2, 1909[1], Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 2000, Հալեպ, Սիրիա), հայ ակնաբույժ, կոկորդաբան, հասարակական գործիչ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1970, Երևան)։
Ծնվել է | օգոստոսի 2, 1909[1] |
---|---|
Ծննդավայր | Այնթապ, Այնթապի սանջակ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 2000 |
Մահվան վայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Սիրիա |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1934)[1] |
Մասնագիտություն | ակնաբույժ, կոկորդաբան և հասարակական գործիչ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու[1] (1970) |
Անդամակցություն | ֆրանսիական ակնաբուժական ընկերություն[1] |
Կենսագրություն
խմբագրել1934 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1935 թվականից ապրել է Հալեպում, ուր 1948 թվականին հիմնել է «ճեպեճյան ակնաբուժարանը», որը 1971 թվականից ակնաբույժների պատրաստման կենտրոն է։ Ռոբերտ Ճեպեճյանը կատարել է աչքի (հատկապես տրախոմա) և կոկորդի հիվանդությունների բուժման ու կանխարգելման աշխատանքներ։ Սիրիայում առաջինն է կիրառել ակնաբուժության ժամանակակից մեթոդները։ 1947 թվականին կատարել է աչքի եղջերապաավասաման վիրահատություն։ Մշակել է կոպերն անշարժացնելու նոր եղանակ դիթիլինով, առաջարկել ակնագնդի մեջ թափանցած երկաթի բեկորները հանող մագնիս և ակնաբուժական մի շարք գործիքներ։ 1948 թվականին հիմնել է Աչազրկության կանխարգելման սիրիական ընկերությունը, որի նախաձեռնությամբ 1955 թվականին Հալեպում բացվել է կույրերի առաջին դպրոցը։ 1968-1970 թվականներին ղեկավարել է ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղը, 1968 թվականին ստեղծել ՀԲԸՄ «Մատենագիտական հանձնախումբ»։ Հրատարակել է ցեղասպանությանը և փախստականներին նվիրված նյութեր, ալբոմներ։
Նկարչություն
խմբագրելԶբաղվել է նաև նկարչությամբ, ունեցել է մի շարք ցուցահանդեսներ։ 1955 թվականին Զարեհ Գաբլանի հետ հիմնել է «Մարտիրոս Սարյան» նկարչական ակադեմիան։ Ճեպեճյանի նախաձեռնությամբ Հայաստան են տեղափոխվել նկարիչներ Արմիսի և Ժիրայր Օրագյան ի որոշ գործիր, բազմաթիվ ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայկական ժանյակների հավաքածու և այլն[2]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ ԳԱԱ Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալ
Երկեր
խմբագրել- Ինքնակենսագրութիւն, յուշեր եւ գործունեութիւններ, Հալեպ, 1999։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ճեպեճյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 96)։ |