Ռոբերտ Իդս (անգլ.՝ Robert Eads, դեկտեմբերի 18, 1945(1945-12-18), Toccoa, Ջորջիա, ԱՄՆ - հունվարի 17, 1999(1999-01-17), Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի տրանսգենդեր տղամարդ[1], ծննդյան ժամանակ կին, տրանսգենդերային անցումից հետո վիրահատություն չի կատարել և պահպանել է կանացի սեռական օրգանները, ԱՄՆ Ջորջիա նահանգում բնակվող հողագործ, ով մահացել է ձվարանների քաղցկեղից[1]՝ պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերվելու հետևանքով։

Ռոբերտ Իդս
Ծնվել էդեկտեմբերի 18, 1945(1945-12-18)
ԾննդավայրToccoa, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 17, 1999(1999-01-17) (53 տարեկան)
Մահվան վայրՋորջիա, ԱՄՆ

1996 թվականին Ռոբերտի մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ՝ պոտենցիալ մահացու հիվանդություն, սակայն կա բուժման մոտավորապես 30% հավանականություն, հատկապես, եթե այն բուժվում է վաղ փուլում։ Ռոբերտը բավական ժամանակ ուներ այցելելու ավելի քան 20 տարբեր բժիշկների՝ վաղ փուլում համապատասխան բուժում ստանալու համար։ Այնուամենայնիվ, բոլոր բժիշկները, ում Ռոբերտը այցելել է, հրաժարվել են բուժել իրեն[2] վախենալով, որ դա կարող է խանգարել իրենց պրակտիկային կամ իրենց նախապաշարմունքներից ելնելով տրանսգենդեր մարդկանց դեմ։ Երբ 1997 թվականին Ռոբերտին ընդունում են բուժման, քաղցկեղն արդեն մետաստազացեցնում է մարմնի այլ մասեր՝ հետագա ցանկացած բուժում անօգուտ դարձնելով։ Ռոբերտ Իդսը մահացել է 1999 թվականի հունվարի 17-ին[3]։

Լինելով կին՝ ամուսնացած է եղել տղամարդու հետ՝ նրանից երկու երեխա ունենալով։ Ամուսնալուծությունից հետո (մինչ տրանսգենդերի անցումը) որոշ ժամանակ իրեն լեսբուհի էր համարում։

Ռոբերտ Իդսը «Հարավային հարմարավետություն» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսն էր(2001)[1][4]։ 2001 թվականին ֆիլմը առաջադրվել է GLAAD Media մրցանակի և արժանացել «Սանդենս» կինոփառատոնի մեծ ժյուրիի մրցանակին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jan Stuart All in the family(անգլ.) // The Advocate. — Here Publishing, 2001. — С. 59. — ISSN 0001-8996.
  2. Aaron Raz Link, Hilda Raz What Becomes You. — University of Nebraska Press, 2008. — P. 202. — 320 p. — (American Lives). — ISBN 9780803216426
  3. Joshua Riverdale (2015 թ․ հունվարի 12). «Robert Eads Day - January 17». TransGuys.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  4. Judith Halberstam In a queer time and place: transgender bodies, subcultural lives. — NYU Press, 2005. — 213 p. — (Sexual Cultures). — ISBN 9780814735855
  5. Eve Kucharski (2019 թ․ ապրիլի 10). «'Southern Comfort' at Stagecrafters Takes on 'Love and Understanding'». Pride Source (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.