Ռոբերտ Թոմաս Ալլեն

Ռոբերտ Թոմաս Ալլեն (անգլ.՝ Robert Thomas Allen, 1911, Տորոնտո, Կանադա - հուլիսի 11, 1990(1990-07-11), Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադացի հումորիստ, առավել ճանաչված է որպես Սթիվեն Լիքոք մրցանակի կրկնակի մրցանակակիր` լավագույն հումորիստ անվանակարգում[1]։ Նա հաղթել է մրցանակը 1957 թվականին` «Խոտը երբեք ավելի կանաչ չի եղել» և 1971 թվականին` «Կանայք, երեխաները և այլ վայրի կյանք» գրքերի համար։

Ռոբերտ Թոմաս Ալլեն
Ծնվել է1911
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Վախճանվել էհուլիսի 11, 1990(1990-07-11)
Մահվան վայրՍան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
Մասնագիտությունգրող և մանկագիր
ՊարգևներCanada Council Senior Arts Fellowship?

Ծնվել է Տորոնտոյում, Օնտարիոյում։

Ալլենն սկսել է իր կարիերան որպես գովազդի հեղինակ Eaton's և Simpsons ընկերությունների համար[2], և ֆրիլանս հեղինակ է եղել այնպիսի պարբերականների համար, ինչպիսիք են Maclean's, Saturday Night, The Canadian, Weekend և Star Weekly-ն[2]։

Իր կարիերայի ընթացքում նա հրատարակել է 14 գիրք, այդ թվում` իր էսսեների վերահրատարակությունները և մանկական գրականության գործերը[2]։ Բացի երկու Լիքոք մրցանակները` նա հաղթել է նաև Ռութ Շվարթս մանկական գրականության մրցանակ 1976 թվականին` իր «Ջութակը» գրքի համար[1]։

Տորոնտո Սթար պարբերականի ծանրանկարիչ Դունկան Մաքփերսոնի աշխատանքների մեջ կրկնվող կերպարը` ակնոցավոր «միջին կանադացին», ի սկզբանե պատկերված է եղել Ալլենի կողմից։

Թոշակի անցնելուց հետո Ալլանը և իր ընտանիքը 1983 թվականին տեղափոխվել են Սան Սիթի, Կալիֆորնիա[1]։ Նա մահացել է սրտի կաթվածից, Սան Բերնարդինոյում, 1990 թվականին, 79 տարեկան հասակում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Robert Allen hailed as humorist". Toronto Star, July 15, 1990.
  2. 2,0 2,1 2,2 "Robert Thomas Allen Magazine writer was gentle humorist". The Globe and Mail, July 21, 1990.