Ռոբերտ Ա. Նաեֆի աստղադիտարան
Ռոբերտ Ա. Նեֆի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire Robert-A. Naef, աստղադիտարանի կոդը` — «A13»), աստղադիտարան Շվեյցարիայի Ֆրիբուրգ կանտոնի Ֆրիբուրգ քաղաքից մի քանի կիլոմետր հեռու։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Աստղադիտարանը անվանվել է հայտնի շվեյցարացի սիրող աստղագետ Ռոբերտ Նեֆի (1907–1975) պատվին, նրա պատվին է նաև անվանվել (1906) Նեֆ աստերոիդը[1]։
Ռոբերտ Ա. Նաեֆի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | A13 |
Երկիր | Շվեյցարիա |
Վայր | Ֆրիբուրգ և Ependes? |
ԲԾՄ | 680 մետր |
Անվանված է | Robert Adolf Naef? |
Կայք | observatoire-ependes.ch |
Observatoire d'Épendes Վիքիպահեստում |
Աստղադիտարանը գտնվում է ծովի մակերևույթից 700 մ բարձրության վրա։ Աստղադիտարանը պատկանում է շահույթ չհետապնդող Ռոբերտ Ա. Նեֆի հիմնադրամին։
Աստղադիտարանը հիմնականում զբաղվում է աստղագիտության հանրայնացմամբ երեխաների և երիտասարդների ջրանում։ Ամեն ուրբաթ օր այն բաց է այցելության համար։
Ռոբերտ Ա. Նեֆի հիմնադրամ
խմբագրելՌոբերտ Ա. Նեֆի հիմնադրամը ստեղծվել է 1977 թվականի ապրիլի 15-ին հայտնի աստղագետի այրու Դեյզի Նեֆ-Ռիտերի կողմից։ Համաձայն հիմնադրամի կանոնադրության, նրա հիմնական նպատակնե է Ռոբերտ Ա. Նեֆի հիշատակին աստղադիտարանում տեղադրել Ռեյնֆիլդեռ և Հարտել աստղադիտակ նոր աստղադիտարանում։ Աստղադիտարանի հետագա նպատակն է նաև ակտիվորեն նպաստել երիտասարդների շրջանում աստղագիտության հանրայնացումը։
Աստղադիտարանի գործիքներ
խմբագրել- 162.5 մմ, «Ռեյնֆիլդեռ և Հարտել» աստղադիտակ, կիզակետային հեռավորությունը 1435 մմ - խոշորացնում է 150 անգամ։
- 50 սմ «Կելլերի աստղադիտակ», տեղադրվել է 2004 թվականին, Կասսգրեյնի տիպի, կիզակետային հեռավորությունը 5000 մմ։
- Արևային աստղադիտակ VTT 120
- 40 սմ, Celestron C14 աստղադիտակ, Շմիդտ-Կասսգրեյն տեսակի
- Մոլորակադիտարան
Հիմնական նվաճումները
խմբագրել- Հայտնաբերվել են 95 աստերոիդ 2005-ից 2009 թվականները[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Schmadel, Lutz D. (2003). «(1906) Naef». Dictionary of Minor Planet Names – (1906) Naef. Springer Berlin Heidelberg. էջ 153. doi:10.1007/978-3-540-29925-7_1907. ISBN 978-3-540-29925-7.
- ↑ Minor Planet Discovery Sites
Արտաքին հղումներ
խմբագրելՓոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները