Ռոբերտ Վարդանյան (ֆիզիկոս)
(Վերահղված է Ռոբերտ Աղասու Վարդանյանից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Վարդանյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Աղասու Վարդանյան (1949, հուլիսի 5, Երևան), հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1991)։
Ռոբերտ Աղասու Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատանք | ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրել1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1990 թվականից ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի բաժնի վարիչ։ 1994 թվականից ամերիկյան, 1999 թվականից՝ եվրոպական ֆիզիկայի ընկերությունների անդամ է։
Կանխագուշակել է ձայնապլաստիկ երևույթը մետաղներում, առաջադրել կիսահաղորդիչներում լուսապլաստիկ երևույթի, մետաղների ջերմաստիճանային ապաջերմային անկանոնության, ինչպես նաև մետաղ-գերհաղորդիչ անցման ժամանակ թուլացման երևույթների ֆիզիկական մեխանիզմներ։ Մշակել է պինդ մարմինների էլեկտրական, լուսային և մեխանիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի արատների ազդեցության տեսություն[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.