Ռիչարդ Քեբրալ (անգլ.՝ Richard Cabral, օգոստոսի 28, 1984(1984-08-28), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան, գրող և երաժիշտ։ «Ամերիկյան հանցագործություն» հեռուստասերիալում խաղացած դերի համար առաջադրվել է Էմմի մրցանակաբաշխությանը։

Ռիչարդ Քեբրալ
Ծնվել էօգոստոսի 28, 1984(1984-08-28) (39 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան

Վաղ տարիներ խմբագրել

Ռիչարդը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, ԱՄՆ գաղթած մեքսիկացիների երկրորդ սերնդում։ Վաղ տարիքից ակտիվ գործունեություն է ծավալել հանցախմբում[1]։ Entertainment Tonight-ի հետ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ իր ընտանիքը 1970-ական թվականներից կապ է ունեցել հանցախմբերի հետ։ 13 տարեկանում բանտարկվել է դրամապանակի գողության համար[2]։ Մինչև 15 տարեկան հասակը կախվածություն է ունեցել կրեկ կոկաինից[3]։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, բայց դրանից հետո կրկին խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ Նա բանտարկության է դատապարտվել հրազենով հարձակման համար։ 25 տարեկանում ազատվել է բանտից։

Կարիերա խմբագրել

Ընկերները, փորձելով փոխել նրա կյանքը, առաջարկում են նրան «Homeboy Industries» ծրագիրը[2]։ 2009 թվականին Ռիչարդը հայտնվել է «Սաութլենդ» հեռուստասերիալում։ 2010 թվականին նկարահանվել է Բրունո Մարսի «Grenade» տեսահոլովակում։ 2015 թվականին Ռիչարդը նկարահանվել է «Ամերիկյան հանցագործություն» հեռուստասերիալում[4]։ Հեկտոր Թոնզի դերում խաղալու համար առաջին անգամ առաջադրվել է Էմմի մրցականաբաշխության՝ մինի-սերիալում կամ ֆիլմում խաղացած տղամարդկային լավագույն երկրորդական դերի համար։

2016 թվականին Ռիչարդ Քեբրալը Ռոբերտ Իգանի հետ գրել է «Ստվերի պայքարը» մոնոներկայացումը․ հանցախմբի նախկին անդամի փորձի մասին, որը իր կյանքի մի մասն անցկացրել է բանտում։

Դիսկագրություն խմբագրել

Ռիչարդը նաև Baby Jokes կեղծանվան տակ ձայնագրել է թրեկեր հիփ-հոփ ժանրում[5]։ Ներկայումս ունի 4 ալբոմ։

Տարի Ալբոմ Ձայնագրող խումբ
2010 Gutter Tales (ft. Jasper Loco & Syphon 4) Wrecking Spot Music Group
2010 East Side Classics (ft. Jasper Loco) Urban Kings Music Group
2011 Life On The Streets Urban Kings Music Group
2012 Wanted

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ / Հեռուստասերիալ Դեր Ծանոթագրություններ
2009 – 2010 Սաութլենդ Leprechaun / Cholo #2 / Joker Ruiz 5 սերիաներում 3 տարբեր կերպարներ
2011 Լավագույն կյանք Marcelo Valdez
2012 Հաջողություն Store Clerk Սերիա #1.3
2012 Պարեկ Demon
2013 Ծախուն Flaco
2013 Չիկագոյի հրշեջները Inmate Rios Սերիա։ A Hell of a Ride
2014 Պարանորմալ երևույթներ։ Սատանայի նշանը Arturo Lopez
2014 Բոսխ Jimmy Uribe Սերիա։ Chapter One: 'Tis the Season
2015 – այժմ Ամերիկյան հանցագործություն Hector Tonz (1 եթերաշրջան)

Sebastian De La Torre (2 եթերաշրջան)

1 եթերաշրջան – կանոնավոր դեր

2 եթերաշրջան – պարբերական դեր

2016 – այժմ Մահացու զենք դետեկտիվ Ալեքս Քրուզ
2018 – 2022 Մայաները Ջոնի «Կոկո» Քրուզ

Մրցանակներ խմբագրել

Մրցանակներ

  • «Հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում արժանացել է «Ուղեկից» մրցանակի (2015)

Անվանակարգեր

  • «Մինի-սերիալում կամ ֆիլմում խաղացած տղամարդկային լավագույն երկրորդական դերի» համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Former Mexican Gang Member Richard Cabral Reveals How He Left Streets to Star in ABC's 'American Crime'». Latin Post. 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  2. 2,0 2,1 «How Former Gang Member Richard Cabral Went From Prison To Prime Time». NPR.org. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  3. «'American Crime' Star Richard Cabral Reveals His Past of Crack Addiction, Life in Gangs». Entertainment Tonight. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  4. «Richard Cabral as Hector Tontz | American Crime». ABC. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  5. «Baby Jokes». Discogs. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.