Ռիչարդ Կուկլինսկի (անգլ.՝ Richard "The Iceman" Kuklinski, ապրիլի 11, 1934(1934-04-11)[1][2][3], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - մարտի 5, 2006(2006-03-05)[4][2][5][…], Թրենթոն, ԱՄՆ) մականունը՝ «Սառցե մարդ», ամերիկացի վարձկան մարդասպան։ Նա աշխատել է մի քանի իտալա-ամերիկյան ընտանիքներում և պնդում էր, որ սպանել է ավելի քան 100 մարդու։ Նրա կարիերան տևել է 30 տարի։

Ռիչարդ Կուկլինսկի
Ծննդյան ամսաթիվապրիլի 11, 1934(1934-04-11)[1][2][3]
ԾննդավայրՋերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվմարտի 5, 2006(2006-03-05)[4][2][5][…] (71 տարեկան)
Մահվան վայրԹրենթոն, ԱՄՆ
Մահվան պատճառԱրյան հիվանդություններ
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Կուկլինսկին ծնվել է Ջերսի Սիթիում՝ Նյու Ջերսի նահանգում՝ լեհ և իռլանդական ծագումով ամերիկացի ծնողների ընտանիքում։ Նրա հայրը՝ Սթենլի Կուկլինսկին, հարբեցող էր, որը հաճախ էր բռնության ենթարկում և նվաստացնում նրան[6]։ 1940 թվականին Սթենլի Կուկլինսկին ծեծելով սպանել է իր որդուն՝ Ֆլորիանին։ Կուկլինսկիների ընտանիքը ոստիկաններին հայտնել է, որ Ֆլորիանն ինքն է մահացել՝ պատահաբար ընկնելով աստիճաններից։

Ռիչարդը պնդում էր, որ սպանել է 100-250 մարդու և հաճախ դա անում էր ծայրահեղ դաժանությամբ և հենց այնպես[7]։ Այս խոստովանությունների մեծ մասը չի հաստատվել[8]։ Նա նաև պնդում էր, որ սպանել է մաֆիայի մի քանի ղեկավարների, ինչպիսին են Պոլ Կաստելանոն և Կարմայն Գալանտեն, ինչպես նաև ներգրավված է եղել արհմիության առաջնորդ Ջիմի Հոֆայի անհետացման և ենթադրյալ սպանության մեջ[9]։ Այս խոստովանությունները կասկածելի են[10]։

1988 թվականին Նյու Ջերսիում տեղի է ունեցել դատավարություն, որը Կուկլինսկուն մեղավոր է ճանաչել հինգ սպանությունների մեջ և դատապարտել մի քանի ցմահ ազատազրկման։

Ֆիլմ խմբագրել

  • Սառցե (ֆիլմ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2006/03/09/nyregion/richard-kuklinski-70-a-killer-of-many-people-and-many-ways-dies.html?mcubz=3
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.biography.com/people/richard-the-iceman-kuklinski-21360091
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2006/03/09/nyregion/09kuklinski.html
  5. 5,0 5,1 5,2 https://www.crimemuseum.org/crime-library/organized-crime/richard-kuklinski/
  6. The Ice Man: The True Story of a Cold-Blooded Killer. — Delacorte Press[en], 1993. — С. 166. — ISBN 0-440-21331-2.
  7. Zugibe, Dr. Frederick T. Zugibe; Costello, James T. (November 1993). "The Iceman Murder - One of a Series of Contract Murders"(չաշխատող հղում).Journal of Forensic Sciences, Vol. 38, No. 6. pp. 1404–1408. PDF file: 333.6 KB; retrieved June 3, 2012.
  8. Bruno, Anthony (2018). Immortal Monster. DarkHorse Multimedia. էջ 5. ASIN B07GTD1KX5.
  9. Harris, Paul (2006 թ․ ապրիլի 23). «"Did Iceman accept mob contract on union boss?"». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  10. Bruno, Anthony (2018). Immortal Monster. DarkHorse Multimedia. էջ passim. ASIN B07GTD1KX5.