Ռիչարդ Դոքմեջյան

հայ քաղաքագետ, պատմաբան

Ռիչարդ Հրայր Դոքմեջյան (1933[1][2], Հալեպ, Սիրիա), քաղաքագետ (ԱՄՆՀարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր։

Ռիչարդ Դոքմեջյան
Ծնվել է1933[1][2]
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԲոստոնի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Կոնեկտիկուտի համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ և պատմաբան
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հալեպում, ուր հաճախել է հայկական դպրոց։ Բարձրագույն կրթությունը և գիտական աստիճանները ստացել է ԱՄՆ-ի համալսարաններում։ Քաղաքական գիտություններ է դասավանդել ԱՄՆ-ի համալսարաններում։ Ուսումնասիրում է Հայաստանի քաղաքական պատմությունը, հայերի ցեղասպանության, հայ քրիստոնեության պատմության հարցերը, որոնց նվիրել է մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Իսլամը և հեղափոխությունը, ֆունդամենտալիզմը արաբական աշխարհում» (անգլ., 1985) երկը։ Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների, 1982 թ. Թել Ավիվում հանդես է եկել «Ցեղասպանության բնորոշումը, հայերի և հրեաների օրինակների ուսումնասիրությունը» զեկուցումով։ 1985 թվականից Դ. Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է։

Երկեր խմբագրել

  • Determinant of Genocide։ Armenians and Lews as Case Stadies, The Armenian Genocide in Perspective (1986) ժողովածուում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։