Ռինոլալիա-տերմինը ունի կոնկրետ, մի փոքր տարբերվող մեկնաբանություն ընդհանուր բժշկության, լոգոպեդական բառապաշարի և հատուկ գրականության մեջ։

Բժշկական տերմինաբանության մեջ խմբագրել

Ռինոլալիան համարվում է միայն ռնգայնության սինդրոմ ։ Ռնգայինությունը ձայնի տեմբրի փոփոխությունն է և հնչյունների աղավաղված արտասանությունը `քթի խոռոչի ռեզոնատորային ֆունկցիայի խախտման պատճառով։ Տարբերում ենք ռնգայնության երկու տեսակ։

  • փակ ռնգայնություն ( rinolalia clausa ), որը առաջացել է քթի խոռոչում անցանելիության խախտման արդյունքում[5]: Այս թերությունը համապատասխանում է ռինոֆոնիայի / պալատոֆոնիայի խոսքի թերապիայի հասկացություններին (տե՛ս ստորև [⇨] ):
  • բաց ռնգայնություն ( rinolalia aperta ), որը բնութագրվում է նրանով, որ բոլոր խոսակցական հնչյունների արտասանության ընթացքում օդը անցնում է ոչ միայն բերանի միջոցով, այլև քթի միջով [5]:

Լոգոպեդական հանգույցի համախտանիշ խմբագրել

Այստեղ ռինոլալիայի սինդրոմը տարբերակվում է ավելի մանրամասն և մեկնաբանվում է ավելի խորը. Մասնագետները՝ լոգոպեդները, ավելի մանրամասնում են և ռնգախոսության տարբերակները, և բովանդակությունը բուն տերմինի (ռինոլալիա) սահմանման մեջ, մասնավորապես, բուն լոգոպեդիայում ընդունված է տարբերակել ռինոլալիան ու ռինոֆոնիան ինչպես առանձին նոզոլոգիական միավոր և այդ ախտանշանների ներսում առանձնացնել տարբեր ձևեր։

Ռինոլալիայի առկայության դեպքում քթի խոռոչի ռեզոնանսի խանգարումը տեղի է ունենում ձայնարձակման սխալ ուղղությունից, քթըմպանի, քթի խոռոչի, փափուկ ու կոշտ քիմքի օրգանական թերությունների, կամ փափուկ հյուսվածքների վնասվածքների հետևանքով։ Տարբերում են բաց, փակ և խառը ռինոլալիա.

  • Փակ ռինոլալիա — ձայնարձակման խանգարում, որը արտահայտվում է ձայնի տեմբրի փոփոխությամբ։ Փակ ռինոլալիայի պատճառներն են քթի խոռոչի և քթըմպանի օրգանական փոփոխությունները և քթըմպանային միակցման ֆունկցիոնալ խանգարումները, ինչի հետևանքով տարբերակում են օրգանական փակ և ֆունկցիոնալ փակ ռինոլալիաներ։ Ձևավորվում է հնչյունների արտաբերման ժամանակ ցածրացած քթային ռեզոնանսի դեպքում; ընդ որում [մ], [ն] հնչում են ինչպես [բ] և [դ]։ Փակ ռինոլալիայի ախտանիշներից է մշտապես բաց բերանը.
    • Հետին փակ ռինոլալիան ձայնարձակման խախտում է, որը առաջանում է ադենոիդների մեծացումից։ Մեծացման արդյունքում փակվում է ա)վերին եզրի շնչուղին, բ)դրա կեսը, կամ ամբողջությամբ, գ)ադենոիդի կտորով լցված երկու շնչուղին էլ։ Հետին փակ ռինոլալիան կարող է լինել փափուկ հյուսվածքի և որոշ բորբոքումներից հետո կոկորդի հետին պատի միաձուլման արդյունք։ (հիմնականում սիֆիլիտիկ), երբեմն քթըմպանային պոլիպների, ֆիբրինների կամ այլ քթըմպանային ուռուցքների։ Դրա պատճառ է հանդիսանում հազվադեպ հանդիպող շնչուղային ատրեզիան, որը ամբողջույամբ առանձնացնում է քթըմպանային հատվածը քթից։
    • Առաջնային փակ ռինոլալիան ձայնարձակման խանգարում է, որը առաջանում է քթի միջնապատի հանկարծակի խախտմամբ, քթում գտնվող պոլիպներով և ուժեղ հարբուխով և այլն։ Կարող է լինել կարճատև կամ երկարատև։
  • Բաց ռինոլալիա — Ձայնի տեմբրի պաթոլոգիական փոփոխություն և հնչյունների աղավաղված արտասանությունը, որը տեղի է ունենում, երբ փափուկ հյուսվածքը հնչյունների արտասանության ընթացքում հետ է ընկնում կոկորդի հետին պատից, թողնելով մեծ անցք (փափուկ հյուսվա՝քի կարճացում, պարալիչ և փափուկ հյուսվածքի կտրվածք) կամ կոշտ և փափուկ քիմքի մեխանիկական թերությունների ժամանակ, երբ օդի զգալի մասը ընկնում է քթի խոռոչի. Որպես հոմանիշ օգտագործում են երբեմն "հիպերռինոլալիա" տերմինը։
  • Խառը ռինոլալիա — իրավիվիճակ, երբ քթի խոչընդոտմանը զուգահեռ առկա է նաև անբավարար քիմք-կլանային կափարիչ; արտասանության մեջ դա արտացոլվում է քթի ռեզոնանսաի նվազմամբ, հիմնականում ռնգային հնչյունների, միաժամանակ աղավաղելով մնացած հնչյունները, որոնց տեմբրը է դառնում, այնպիսին, ինպիսին բաց ռինոլալիայի ժամանակ էր լինում; տարբերում են առաջնային խառը ռինոլալիա և հետին խառը ռինոլալիա; երկու ձևերն էլ կարող են լինել օրգանական կամ ֆունկցիոնալ.

Նշումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. Беккер К.-П., Совак М. Логопедия: Пер. с нем. — М.: Медицина, 1981. — 288 с.
  2. Зееман М. Расстройства речи в детском возрасте. — М., 1962.
  3. Понятийно-терминологический словарь логопеда / Под редакцией В. И. Селиверстова. — Москва: Гуманитарный издательский центр ВЛАДОС, 1997. — С. 288-290. — 400 с. — 25 000 экз. — ISBN 5-691-00044-6
  4. Правдина О. В. Логопедия. — М.: Просвещение, 1973. — 272 с.
  5. Энциклопедический словарь медицинских терминов. В 3-х томах / Главный редактор Б. В. Петровский. — Москва: Советская энциклопедия, 1982. — Т. 1. — 1424 с. — 100 000 экз.