Ռինձյունի ջրաբուժարան (ռուս.՝ Водолечебница Рындзюна), Դոնի Ռոստովի Կիրովի շրջանի Սոցիալիստական փողոցի 94 հասցեում[1] գտնվող առանձնատուն, որտեղ 19-րդ դարի վերջին բժիշկ Իլյա Գիլելևիչ Ռինձյունը հիմնել է քաղաքի առաջին ջրաբուժարանը։ Տունն ունի պատմական և ճարտարապետական արժեք, սակայն ժամանակի ընթացքում վթարային վիճակում է հայտնվել[2], իսկ 2014 թվականին ընդհանրապես փլուզվել է։

Ռինձյունի ջրաբուժարան
Водолечебница Рындзюна
Ճակատային մասի հատված
ԵրկիրՌուսաստան
ԵրկիրԽՍՀՄ
ՀիմնադիրԻլյա Գիլելևիչ Ռինձյուն
Վիճակքանդված
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Մաթիլդա Ռինձյունը ձեռք է բերել Դոնի Ռոստովի[3] այդ ժամանակ Նիկոլսկի 92 հասցեում[4] գտնվող եռահարկ առանձնատուն, որտեղ 1895 թվականին նրա ամուսին Իլյա Ռինձյունը բացել է քաղաքի առաջին ջրաբուժարանը[5]։ Այնտեղ անցկացվել է հիվանդների լուսաբուժություն և ջրաբուժություն[1]։ Ինքը բժիշկը իր մեթոդներն անվանել է «ռացիոնալ հիդրոթերապիա», որը Ռոստովում այդ ժամանակ լրիվ նոր երևույթ էր[2]։

Բժիշկ Իլյա Ռինձյունը տեղափոխվել է Դոնի Ռոստով Պետերբուրգից, մասնագիտական կրթությունն ստացել է Ռազմա-բժշկական կայսերական ակադեմիայում[5]։ Չնայած մեթոդների նորարարությանը՝ Ռինձյունի ջրաբուժարանը ճանաչման է հասել քաղաքացիների նեղ շրջանակում[2]։ Իրականացվող բուժական գործունեությունների շրջանակը աստիճանաբար ընդլայնվել է՝ հիդրոմերսմանը, բուժական և առողջարարական լոգանքներին ավելացել է նաև լուսաբուժությունը։ 1901 թվականին Իլյա Ռինձյունը փոքր տպաքանակով հրատարակել է բուժման մեթոդների մասին իր սեփական գիրքը, և այն անմիջապես վաճառվել է[5]։ Հիմքեր կան ենթադրելու, որ գրող Անտոն Պավլովիչ Չեխովը Դոնի Ռոստով կատարած այցելությունների ժամանակ նաև այցելել է Ռինձյունի ջրաբուժարան[3]։

Այս եռահարկ տանը մեծացել են Իլյա Ռինձյունի երեխաները, որոնցից երկուսը հայտնի են դարձել. դուստրը՝ Նինա Նիս-Գոլդմանը, դարձել է հայտնի քանդակագործ է[5], իսկ որդին՝ Վլադիմիրը, արտագաղթել է, արտասահմանում աշխատել է որպես լրագրող և գրող[1]։ 1912 թվականին թվագրվող գրքում այդ տունը կրել է «Դոկտոր Ռինձյունի հիդրոպատիկ հաստատություն և լուսաբուժարաններ» անվանումը[4]։

1917 թվականին՝ մինչև հեղափոխության առաջխաղացումը, Ռինձյուն ընտանիքը այդ տունը վաճառել է Դոնի զորքերի կազակներին՝ Կորոլկով եղբայրներին. դրա արժեքն այն ժամանակ գնահատվել է 360 000 ռուբլի[5]։ 1917 թվականից հետո շենքում կառուցվել են կոմունալ բնակարաններ[3]։ Մինչև 2004 թվականը նախկին ջրաբուժարանը մշակույթի նախարարության պահպանության գրանցամատյանում նշվել է որպես տարածաշրջանային նշանակության պատմական և մշակութային օբյեկտ[6]։ Հետագայում հայտնվել է տեղեկություն, որ շենքը պետք է քանդեն[2], կամ էլ թե պահպանեն[7]։ 2009-2010 թվականներին ռոստովցիները տան քանդման դեմ քայլեր են ձեռնարկել[1]։ Դրանից հետո շենքը 2012 թվականին աճուրդի է հանվել, սակայն աճուրդ այդպես էլ չի անցկացվել, չնայած տունը պետք է վաճառվեր ճակատային պատմական մասը պահպանելու պայմանով[3]: 2013 թվականի դրությամբ՝ տունը գտնվել է վթարային վիճակում։ 2014 թվականի դրությամբ՝ ջրաբուժարանը սեփականաշնորհվել է[8], իսկ հետո, այնուամենայնիվ, քանդվել է։ Քանդումը տեղի է ունեցել առանց ծանր տեխնիկայի կիրառման, շենքի կարգավորումը տեղի է ունեցել ձեռքով[9]։

Նկարագրություն

խմբագրել

Ռինձյունի տունը կառուցվել է ռուսական էկլեկտիկայի ոճով, որը ժամանակի ընթացքում կորել էր[2]։ Ճակատային դեկորի առանցքային տարրը ծեփվածքն էր, որը հանդիպում էր առատորեն[5]։ Տան առաջին երկու հարկերում բուժարանն էր, իսկ երրորդ հարկում ապրում էր բժիշկը կնոջ և չորս երեխաների հետ[5]։ Տան ճակատային մասը զարդարված էր աղյուսով, որն արտադրել էր գործարանատեր Եպիֆանովը՝ աղյուսի շահութաբեր արհեստանոցի սեփականատերը[5]։ Նրա արտադրամասի բոլոր աղյուսներն ստեղծվել են ձեռքով ձևավորման մեթոդով։ Ոչ միայն քանդված տունն է իրենից ներկայացրել պատմամշակութային արժեք, այլև հենց այդ հատվածը և այն շրջանը, որտեղ գտնվել է նախկին ջրաբուժարանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Будет ли снесена история города? (Ростов-на-Дону)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Памятник российской архитектуры озадачил ростовские власти
  3. 3,0 3,1 3,2 3,3 Получит ли бывшая водолечебница вторую жизнь?//Научно-популярный и образовательный журнал «Экология жизни»
  4. 4,0 4,1 Вся Донская область и Северный Кавказ, Авторы: Коллектив авторов. 1912 год. С.188
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Водолечебница на Никольской — 130 лет спустя//Газета Ростовской области
  6. «Перечень памятников культурного наследия регионального значения». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «Старинное здание водолечебницы в Ростове-на-Дону сохранят». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. Домик Врангеля и другие. Памятники Ростова обречены на гибель?
  9. ««Ломки Рындзюна». Все сложится?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.