Ռիդիկյուլ (ֆր.՝ réticule < լատին․՝ reticulum՝ ցանց), կանացի, ասեղնագործությամբ զարդարված, երկար մետաքսե քուղով պայուսակ։ Նախատեսված է ձեռքին կրելու համար։

Ռիդիկյուլը հայտնվել է 19-րդ դարի սկզբին։ Կանանց զգեստները գրպաններ չունեին և մանր իրերը կրելու համար ստեղծվեցին զամբյուղի կամ տոպրակի տեսքով փոքր պայուսակներ, որոնք լատիներենից ստացան «ռետիկյուլ»՝ ցանց անվանումը, բայց նրանց սկսեցին հեգնանքով անվանել «ռիդիկյուլ», որ ֆրանսերեն նշանակում է «ծիծաղելի»։

Աղբյուրներ խմբագրել