Ռիգորիզմ (լատին․՝ rigor - խստություն), որևէ սկզբունքի խստագույն պահպանումը․ բարոյագիտության մեջ՝ ձևապաշտության տարատեսակ, որը ենթադրում է բարոյական նորմերի անշեղ կատարումը, անկախ կոնկրետ պայմաններից, նույնիսկ հակառակ նպատակահարմարության, մարդկանց և հասարակության շահերի։

Ռիգորիզմը, հաճախ կապված է մոլեռանդության, ճգնավորականության հետ և երբեմն վերածվում է կեղծ բարեպաշտության։ Բարոյագիտության մեջ ռիգորիզմի սկզբունքը ձևակերպել է Ի․ Կանաը, պարտքի, որպես բարոյականության միակ չափանիշի, մասին ուսմունքում։

Կոմունիստական բարոյականությունը, ներկայացնելով բարոյական բարձր պահանջներ, դրա հեա մեկտեղ մարդուն չի կաշկանդում կյանքի բոլոր պարագաների համար պիտանի, համապարփակ կանոններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։