Ռեվերսիա (լատին․՝ reversio - վերադարձ[1])․ նույնն է, ինչ առհավությունը։ Տարբեր գենոտիպային բաղադրամասեր (օրինակ՝ խայտաբղետ տերևներ) ունեցող բույսերի բաղադրամասերից որևէ մեկին համապատասխանող ընձյուղի առաջացումը։ Գենետիկայում ռեվերսիա մուտացիայի ենթարկված գենի վերածումն է ելակետային կամ վայրի տիպի գենի (հակադարձ կամ դարձելի մուտացիա)։

Dwarf Alberta Spruce տերևները, որի ճյուղերից մեկը ստացել է Alberta White Spruce բույսի տեսքը

Ռեվերսիա (ինչպես նաև ուղղակի մուտացիաները) կարող է լինել ինքնաբուխ կամ տարբեր մուտագեններով արհեստականորեն առաջացած։ Ռեվերսիաի ուսումնասիրությունը բակտերիաների և ֆագերի վրա էապես խորացրեց մուաագենեզի մեխանիզմների մասին պատկերացումները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Реверсия — статья из Большой советской энциклопедии
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։