Ռեմզի Նյուա (անգլ.՝ Ramsey Nouah) (դեկտեմբերի 19, 1970(1970-12-19)[1], Լագոս, Նիգերիա)[4], նիգերիացի դերասան, Աֆրիկայի կինոակադեմիայի 2010 թվականի «Լավագույն գլխավոր դերակատար» անվանակարգի մրցանակակիր[5]։

Ռեմզի Նյուա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 19, 1970(1970-12-19)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԼագոս, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
Մայրենի լեզույորուբա
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԼագոսի համալսարան
Գիտական աստիճանԲակալավր
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Նյուան ծնվել է Նիգերիայի Էդո նահանգում, հայրն իսրայելցի էր, մայրը՝ յուրուբացի, Օնդո նահանգի Օվո քաղաքից։ Տղան մեծացել է Նիգերիայի Լագոս Սյուրուլե նավահանգստային քաղաքում, հաճախել է Աթարայի հիմնական դպրոցը, այնուհետև համայնքի քերականական դպրոցը։ Ավարտել է Լագոսի համալսարանի «Զանգվածային հաղորդակցություններ» բաժինը՝ համապատասխան որակավորմամբ, որից հետո զբաղվել է դերասանի կարիերայով[6]։

Կարիերա խմբագրել

Նյուայի դերասանական կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ նա նկարահավել է նիգերիական հեուստատեսության «Ճակատագրեր» (Fortunes) հեռուստասերիալում[7]։ Այդ ժամանակից ի վեր դերասանը հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում, որպես գլխավոր դերակատար։ Նրան անվանում են «Սիրված տղա»[8][9] ՝ ռոմանտիկ ֆիլմերում բազմաթիվ դերերի համար։ 2010 թվականին Աֆրիկայի կինոակադեմիայի լավագույն գլխավոր դերասան անվանակարգում Նյուան արժանացել է գլխավոր դերասան մրցանակին «The Figurine» ֆիլմի դերակատարման համար[5]։ Նա համարվում է Նիգերիայի ամենաշատ պահանջվող դերասաններից մեկը[10]։

Անձնական կյանք խմբագրել

Նյուան ամուսնացած է Էմիլիա Ֆիլիպսի հետ։ Զույգն ունի երկու որդի և մեկ դուստր․ Քվինսի, Կամիլ և Դեզիրի։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր
1996 Լուռ գիշեր (Silent Night)
1999 Քողարկում (Camouflage)
2000 Դասալիքը (Fugitive)
2001 Սիրո ճակատամարտ (The Battle of Love)
2002 Սիրո ուժը (Power of Love)
2002 Վալենտինո (Valentino)
2002 Իմ սեր (My Love)
2002 Եկեղեցական բիզնես (Church Business)
2003 Էմոցիոնալ հարված (Emotional Crack)
2003 Սուպա լավ (Supa Love)
2003 Իրական սեր (True Love)
2004 Նիգերի շրջակայքում (Across the Niger)
2004 Վտանգավոր երկվորյակներ (Dangerous Twins)
2005 Գալով Հարավային Աֆրիկա (Coming to South Africa)
2005 Արյունահեղ սեր (Bleeding Love)
2007 Ֆակուլտետ (The Faculty)
2008 Որս (Chase)
2008 Քաղցր վաղը (Sweet Tomorrow)
2009 Վերբեռնված (Reloaded (2009 film))
2009 Քանդակը (The Figurine) Femi
2009 Հեռացիր (Nnenda)
2009 Արգելված հաճույքներ (Guilty Pleasures (2009 film)) Տեսո
2010 Գաղտնի պոռթկում (Private Storm) Ալեքս
2010 Սև հոգի (The Black Soul)
2011 Մարտիկի սիրտը (Heart of a Fighter)
2011 Իրու Օկա
2012 Հանգստյան օրեր (Weekend Getaway)
2012 Անձրևային անտառի Համաշխարհային էկոհամակարգի մոնիտորինգ (Gem of the Rainforest)
2013 Խառնաշփոթություն (Confusion Na Wa) Էմեկա Նվոսու
2014 Անպաշտպանը (Unguarded)
2014 Սնանկացած կյանք (Busted Life)
2014 30 օր Ատլանտայում (30 Days in Atlanta) Ռիչարդ
2015 Գայթակղիչ ճակատագիր (Tempting Fate (2015 film)) Ուգո
2015 Գերեզմանի փոշին (The Grave Dust) Ջոնսոն Օկվուզո
2015 Փորձիր էքապրես (Gbomo Gbomo Express)[11] Օսթին
2016 76-ի առյուծները ('76 (film)) Կապիտան Ժոզեֆ Դյուա
2018 Ուրախ տղամարդիկ․ Յուրուբայի իրական դևերը Այո Ալեսինլոյե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://ireporterstv.co/today-is-nollywood-actor-ramsey-nouah-birthday/
  2. https://punchng.com/full-list-funke-akindele-ramsey-nouah-oga-sabinus-others-win-big-at-amvca/?amp
  3. https://businessday.ng/arts-and-life/article/ramsey-nouah-from-veteran-actor-to-nollywoods-finest-director/
  4. "Nollywood Actor Ramsey Nouah Birthday". IReportersTV. 19 December 2012. Retrieved 14 May 2012.
  5. 5,0 5,1 "The 2010 African Movie Academy Awards: Winners, Re-Cap, Dresses". New York, NY, USA: MTV Networks a division of Viacom International Inc. Retrieved 25 August 2010.
  6. «I don't have a University degree: Ramsey Nouah». Nigeria: City Pulse. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  7. Mercy, Michael (2010 թ․ հուլիսի 24). «Ramsey Nouah». The Nation. Lagos, Nigeria. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
  8. «Ramsey Noah: Lover boy…». Stabroek News. Georgetown, Guyana. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Kerrigan, Finola (2010). Film Marketing (1 ed.). Elsevier Ltd. էջ 87. ISBN 978-0-7506-8683-9.
  10. Okpewho, Isidore; Nzegwu, Nkiru (2009). The New African Diaspora. Indiana University Press. էջ 403. ISBN 978-0-253-35337-5.
  11. «Ramsey Nouah, Alexx Ekubo, Blossom Chukwujekwu star in new movie». YeYePikin.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել