Ռեկուլտիվացիան աշխատանքների ամբողջություն է, որն իրականացվում է խախտված տարածքների վերականգնման և հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով։

Տարածքների խախտում հիմնականում տեղի է ունենում օգտակար հանածոների բաց շահագործման, ինչպես նաև շինարարության հետևանքով։ Խախտված հողերը կորցնում են իրենց առաջնային արժեքը և բացասական են ազդում շրջակա բնական միջավայրի վրա։
Ռեկուլտիվացիայի օբյեկտ են հանդիսանում

  1. Կարեռային փորվածքներ, նստման տաշտափոսեր, հողաշերջեր և այլ հանքահողաշերջային համալիրներ,
  2. շինարարական աշխատանքների հետևանքով խախտված հողեր,
  3. ծանր թափոնների պոլիգոնային տարածքներ,
  4. հեղուկ և գազային նյութերով աղտոտման հետևանքով խախտված հողեր։

Ռեկուլտիվացիան իրականացվում է հաջորդաբար, փուլերով։ Առանձնացնում են տեխնիկական, կենսաբանական և շինարարական ռեկուլտիվացիաներ։
Տեխնիկական ռեկուլտիվացիա նշանակում է խախտված տարածքների նախնական նախապատրաստում տարատեսակ օգտագործման նպատակով։ Աշխատանքի մեջ մտնում են մակերևույթի նախագծում, ռեկուլտիվացվող տարածքների բերրի հողերով պատում, փորվածքներից առաջացած թեքությունների հարթեցում, տարածքների՝ յուրացման համար նախապատրաստում և այլն։
Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում լցնելով ծածկում են բացահանքերը, շինարարական և այլ փորվածքները, խոր քարհանքերում կազմակերպում են ջրամբարներ, մշակված ստորգետնյա տարածությունները լցնում են ապարներով։ Գործողութոյւնների ավարտից հետո հողի մակերեսը հարթեցնում են։
Կենսաբանական ռեկուլտիվացիա իրականացնում են տեխնիկական ռեկուլտիվացիայից հետո՝ նախապատրաստվող տարածքների վրա բուսածածկույթ ստեղծելու նպատակով։ Այս միջոցով վերականգնում են խախտված հողերի արդյունավետությունը, ձևավորում են բուսական լանդշաֆտ, պայմաններ են ստեղծում կենդանիների, բույսերի, միկրոօրգանիզմների գոյության համար, ամրեցնում են լցված հողերը՝ կանխելով դրանց ջրային և քամու էրոզիան և այլն։ Կենսաբանական ռեկուլտիվացիայի աշխատանքները իրականացնում են սուկցեսիոն գործընթացների զարգացման գիտելիքների հիման վրա։

Բարենպաստ պայմանների դեպքում խախտված հողերի ռեկուլտիվացիան իրականացվում է ոչ բոլոր փուլերով, այլ ընտրվում է այս կամ այն գերադասվող ուղղությունը՝ ջրային տնտեսության, ռեկրեացիոն և այլն (Աղյուսակ 1.)։ Օրինակի համար արդյունաբերական ձեռնարկությունների գազածխային արտանետումներին ենթակա տարածքներում խորհուրդ է տրվում իրականացնել ռեկուլտիվացիայի սանիտարահիգիենիկ ուղղությունը՝ գազակայուն բուսականության օգտագործմամբ։
Աղյուսակ 1. Ռեկուլտիվացիայի հիմնական ուղղությունները և ռեկուլտիվացված հողերի հետագա օգտագործման տեսակները

Ռեկուլտիվացիայի ուղղությունը Ռեկուլտիվացված հողերի օգտագործման տեսակները
Անտառտնտեսական Ծառաբուծարան, ընդհանուր տնտեսության համար նախատեսված անտառատնկիներ և դաշտապաշտպան տարածքներ
Գյուղատնտեսական Խոտհարքեր, արոտավայրեր, վարելահողեր, այգիներ
Ջրատնտեսական Տարբեր նշանակության ջրամբարներ, ներառյալ ձկնաբուծական
Ռեկրեացիոն Առողջական նշանակության ջրամբարներ, հանգստավայրեր, տուրիստական բազաներ
Սանիտարահիգիենիկ Գազակայուն բույսերի տնկիներ՝ տարածքներ, տեխնիկական միջոցներով ամրեցված կամ փակված
Շինարարական Շենքեր, շինություններ և այլ օբյեկտներ՝ արդյունաբերական-քաղաքացիական և այլ նշանակության։

Դժվարություն է ներկայացնում նավթ-նավթամթերքով աղտոտված հողերի ռեկուլտիվացիան, քանզի դրանք ունեն աղքատ բիոտա և պարունակում են քաղցկեղածին ածխաջրածիններ (օրինակ՝ բենզապիրեն)։ Այս դեպքում անհրաժեշտ է հողի փխրեցում և աերացիա (օդավորում)՝ նավթը քայքայող բակտերիաների օգտագործում, հատուկ ընտրված խոտաբույսերի տնկում և այլն։
Շինարարական ռեկուլտիվացիան իրենից ներկայացնում է նախորդ ռեկուլտիվացիոն փուլերի իրականացումից հետո այդ տարածքներում շինությունների և այլ օբյեկտների կառուցում։

Գրականություն խմբագրել

  • Коробкин В.И., Передельский Л.В Экология։ учебник для вузов/ Изд.во 12-е доп. и перероб.- Ростов-на-дану։ Феникс 2007 -602с