Ռելյացիոնիզմ, ռելյացիոնալիզմ, հարաբերապաշտություն, փիլիսոփայական-իմացաբանական ըմբռնում, որը բացարձակացնում է իրերի հարաբերությունը։ Ըստ ռելյացիոնիզմի՝ իրը (երևույթը) չունի այլ էություն՝ մի ինչ-որ թաքնված «մետաֆիզիկական» բովանդակություն, բացի այն հատկությունների համախմբությունից, որոնք դրսևորվում են ուրիշ իրերի հետ նրա ունեցած հարաբերությունների մեջ, կամ էլ՝ բացի այն մաթեմատիկական-տրամաբանական կապերից ու հարաբերություններից, որոնցով այն նկարագրվում է գիտական տեսության մեջ։

Ներկայացուցիչներն են Կանտը, Բերգսոնը, Պուանկարեն, տրամաբանական պոզիտիվիստները և այլն։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։