Ռաֆթ. Ջըռնըլ օֆ Արմինիըն Փոեթրի Էնդ Քրիթիսիզմ

«Ռաֆթ. Ջըռնըլ օֆ Արմինիըն Փոեթրի Էնդ Քրիթիսիզմ» (անգլ.՝ Raft. A Journal of Armenian Poetry and Criticism, - «Լաստ. հայկական չափածոյի և քննադատության հանդես»), գրական, գրականագիտական տարեգիրք։ Լույս է տեսել 1987-1999 թվականին, Կլիվլենդում (Օհայո նահանգհայերեն և անգլերեն լեզուներով։ Խմբագիր՝ Վահե Օշական, տնօրեն՝ Ջոն Գրեպպին։

Լույս է ընծայել հայ բանաստեղծների գործեր (նաև անգլերեն թարգմանությամբ), գրաքննադատական և վերլուծական հոդվածներ։ Հրատարակվել է 13 համար. դադարել է լույս տեսնել՝ Օշականի մահից հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։