Ռաֆայել Ղազանչյան
հայ արձակագիր, լրագրող
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Հովհաննեսի Ղազանչյան (օգոստոսի 22, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, ՀՀ Գրողների միության անդամ (1973)։
Ռաֆայել Ղազանչյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող և արձակագիր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրելՌաֆայել Ղազանչյանը 1962 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1962-1967 թվականներին աշխատել է «Երեկոյան Երևան» թերթում որպես գրական աշխատող, 1962-1969 թվականներին՝ ռադիոյի գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում՝ որպես խմբագիր, 1971-1973 թվականներին՝ «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ։ 1973 թվականից «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրի տեղակալն է եղել։
Երկեր
խմբագրել- Դեպուտատը կատարում է իր պարտքը, Երևան, «Հայաստան», 1965, 37 էջ։
- Օտար մտերիմներ (պատմվածքների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1968, 156 էջ։
- Ճամփորդը (վիպակ), Երևան, «Հայաստան», 1972, 167 էջ։
- Ազդանշան (պատմվածքների և վիպակների ժողովածու), Երևան, «Հայաստան», 1976, 268 էջ։
- Երկար Աբելը, Երևան, «Սովետական գրող», 1980, 56 էջ։
- Տաք անձրև (պատմվածքներ և վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 246 էջ։
- Հայրենական տուն (պատմվածքներ, վիպակներ), Երևան, 1983։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրել- Չանդր Կրիշան, «Շրջված ծառը», Երևան, «Հայաստան», 1967, 121 էջ։
- Դանիլո Կիշ, Շունն ու տղան։ «Գարուն», 1999, № 1, էջ 90-93։
Աղբյուրներ
խմբագրելՀայկ Խաչատրյան, «Գրական տեղեկատու», 1986, էջ 329։