Դանիլո Կիշ (սերբ.՝ Danilo Kiš; փետրվարի 22, 1935(1935-02-22)[1][2][3][…], Սուբոտիցա, Հարավսլավիայի Թագավորություն - հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա), սերբ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ։

Դանիլո Կիշ
Danilo Kiš
Ծնվել էփետրվարի 22, 1935(1935-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍուբոտիցա, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[1][2][3][…] (54 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա
ԳերեզմանAlley of Distinguished Citizens
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան և սցենարիստ
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Հարավսլավիայի Թագավորություն
ԿրթությունԲելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ (1958)
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԱշխատավայրԼիլի համալսարան և Ստրասբուրգի համալսարան
Պարգևներ
ԱմուսինMirjana Miočinović?
Изображение автографа
Կայքkis.org.rs
 Danilo Kiš Վիքիպահեստում

Հայրը հրեա էր, որ մահացել էր Օսվենցիումի ճամբարում։ Սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Սերբիայում մի քանի գիրք հրատարակելուց հետո 1973 թվականին տեղափոխվում է Փարիզ և բնակվում այնտեղ, համալսարանում ուսուցանելով Սերբախորվաթերեն։ Շուտով նրա` «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» գիրքը, որ ստալինյան ռեպրեսիաներում զոհ գնացած անհատների ու ստեղծված իրավիճակների մասին սատիրիկ ոճով հզոր մի պատում է, նրան մեծ համբավ ու ճանաչում է բերում, գրքին արձագանքում են Իոսիֆ Բրոդսկին, Պետեր Էստերհազին և ամերիկացի էսսեիստ Կիշի հետ մտերմացած Սյուզան Զոնթագը։ Կիշի վերջին գլուխգործոցը «Մեռյալների հանրագիտարան» պատմվածքների ժողովածուն է, որ, կարելի է ասել, պատմվածքներով միմյանց փողկապակցված վեպ է, ինչպես «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» վեպը, որ նույնպես պատմվածքային կառուցվածք ունի։

Դանիլո Կիշը մահացել է չարորակ ուռուցքից[6]։

Դանիլո Կիշը հայերեն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլո Կիշ» հոդվածին։