Ռաֆայել Խանամիրյան
Ռաֆայել Մինասի Խանամիրյան (դեկտեմբերի 31, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիթկոկորդականջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988)։
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1937 (86 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1985) և պրոֆեսոր (1988) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ |
Կենսագրություն խմբագրել
Ռաֆայել Խանամիրյանը ծնվել է Երևանում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1988 թվականից եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի քիթկոկորդականջաբանության ամբիոնի վարիչ, 1990-2008 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համանուն ամբիոնի վարիչ, 1990 թվականից՝ Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավար[1]։ 1989-2001 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթկոկորդականջաբան, 1991 թվականից՝ քիթկոկորդականջաբանության, գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիաների անդամ, 1996 թվականից՝ ՀՀ քիթկոկորդականջաբանների գիտական ընկերության և արտոնագրային հանձանժողովի հայկական մասնաճյուղի նախագահ։
Աշխատանքները վերաբերում են միջին և ներքին ականջի ֆիզիոլոգիայի, ախտաբանության և լսողությունը լավացնող վիրահատության հարցերին, քթի և հարակից ծոցերի հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը[2][3]։
Երկեր խմբագրել
- Диагностические и ситуационные задачи по оториноларингологии, Е., 1987. (համահեղինակ)
- Медикаментозные нарушения слуха, 1990:
- Методы исследования слуха, Е., 1997. (համահեղինակ)
- Иммунологические аспекты нейросенсорной тутоухости, Е., 1998 . (համահեղինակ)
- Современные аспекты лечения деструктивных заболеваний и комбинированных деформаций наружного носа и носовой перегородки, Ереван : Зангак-97, 2007. (համահեղինակ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ռաֆաել Խանամիրյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Խանամիրյան» հոդվածին։ |