Ռանհոուտ (հոլանդ՝ rondhout, բառացի՝ կլոր փայտ), նավի սարքավորման վերտախտակամածային փայտե և մետաղե մասերի համախումբ, որը մեխանիզմի շարժիչներով ժամանակակից նավերում ծառայում է նավի լույսերի, կապի և դիտակետերի, ռադիոկապի և ռադիոլոկացիոն անտենաների տեղակայման, բեռնաբարձ միջոցների ամրապնդման, ազդանշանների բարձրացման համար։ Առագաստանավերի վրա Ռանհոուտը նախատեսված է առագաստների տեղակայման և ձգման համար։ Ռանհոուտի հիմնական դետալներն են նավակայմերը, կայմաձողերը, առագաստափայտերը, բեռնային սլաքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։