Ռայման, այս անձը հրեա է, սակայն ներկայացնում ենք որպես թուր­քե­րի իրագործած ոճրագործությունների տիպիկ օրինակ։

Ռայման
Մահացել է1920, հոկտեմբեր
Մահվան վայրԿարս
ԱզգությունՀրեա
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Դեղագործական կրթություն է ունեցել։ Կարսի Ալեքսանդրովսկայա փողոցում ունեցել է սեփական տուն, որի մի փողոցահար սենյակը վերածել է դեղատան և դեղագործ աշխատել։ 1920 թ. հոկտեմբերի 30-ին, թուրքերը Կարսը գրավելուց հետո սկսել են հայերի զանգվածային կոտորածն ու թալանը։ Ռայմանը, տեսնելով քաղաքի բնակիչների փախուստը դեպի ձորը, կնոջը խորհուրդ է տվել երեխայի և հոր հետ մնալ տան սենյակներից մեկում, չմտնել դեղատուն, չերևալ թուրքերի աչքին։ Ինքը խալաթը հագին մտել է դեղատուն։ Քիչ անց դեղատուն են մտել մի քանի ասքյար ու նրան (հավանաբար կարծելով, թե հայ է) գազանաբար սպանել։ Լսելով ամուսնու ճիչը, կից սենյակից դուրս է թռչել դեղագործի կինը և ընկել թուրքերի ձեռքը։ Ասքյարները նրան բռնաբարելուց հետո կտրել են ստինքները, դրել վաճառասեղանի վրա ու գնացել։ Ծանր լսող ծերունի հայրը տեսնելով, որ աղջիկը ուշացավ, թոռնիկին թողել է սենյակում և մտել է դեղատուն, որտեղ տեսնելով զարհուրելի տեսարանը՝ կաթվածահար է եղել։ Հաջորդ օրը Չախմախ գյուղից Կարս եկած մի ռուս մա­լա­կան մտել է դեղատուն և տեսել մորթված ծնողների ու պապի դիակի մոտ կիսամեռ ընկած փոքրիկ աղջնակին։ Վերցրել է աղջնակին և ֆուրգոնով տարել Չախմախ։ Հետագա օրերին տունը թալանվել ու ավերվել է։

Գրականություն խմբագրել

  • Ալեքսանդրյան Ա., Կարս.1920-21, Երևան, 1986, 124 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։