Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռահվիրա (այլ կիրառումներ)


«Ռահվիրա», հայկական բլեք մետալ խումբ, որը ձևավորվել է 2003-2004 թվականներին։ Խմբի հիմնադիրներ Տիգրան Ռահվիրան (Կարապետյանը) (կիթառ) և Գարեգին Վաղարշակյանը (հարվածային գործիքներ) որոշեցին ստեղծել երաժշտություն, որը կարտացոլեր հայ ժողովրդի ուժը, վիշտն ու հավերժական պայքարը[փա՞ստ]: Նրանց շուտով միացան Գեորգ Խաչատուրյանը (բաս կիթառ) և Գոռ Կոռխմազյանը (վոկալ): Այդ կազմով 2005 թվականի ապրիլի 23-ին նրանք առաջին անգամ բեմ բարձրացան՝ խթանելով նորարարական ձայնի ալիք հայ ռոք և մետալ երաժշտական աշխարհում[փա՞ստ]:

Ռահվիրա
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Հայաստան
Աբովյան
ԺանրերBlack Metal
Գործունեություն2005–ներկա
Կապվածmetal-archives.com
Անդամներ
Տիգրան Կարապետյան (կիթառ)

Ալեքսանդր Մուրադյան (վոկալ)

Ռահվիրա Խմբի նկարը

2006 թվականին խումբը լքում են Գարեգինը, Գոռը և Գեորգը: Սակայն Տիգրանը, տպավորված խմբի սկզբնական ձեռքբերումներով, որոշեց շարունակել՝ հրավիրելով Արեգին (վոկալ) և Միքաելին (բաս կիթառ): Նրանց հետ ձայնագրեցին «Մահվան սիմֆոնիան» սինգլը, որը և խթան է հանդիսանում խմբի հետագա գործունեությանը: Ռահվիրա խումբը ստեղծագործում է մեթալ երաժշտական ոճի շրջանակներում (black metal), այն լի է մռայլ և զիլ մեղեդիներով՝ արտահայտելով հայոց պատմության, ազգային ինքնության և փիլիսոփայության խորքերը: Խմբի թեմատիկան կառուցված է հայ ժողովրդի տառապանքների և փառքի սիմվոլների շուրջ, երգերը հայերեն են: Բոլոր երգերի հեղինակը Տիգրան Ռահվիրանն (Կարապետյան) է, ով իր սրտում կրում է խմբի գաղափարների և պատմությունների շունչը[փա՞ստ]: 2007-2008 թվականների ընթացքում գրվել է երեք ձայնասկավառակի նյութ, որը 2009 թվականին ձայնագրվեց՝ ամրապնդելով Ռահվիրայի երաժշտական ուղին։ 2010-2015 թվականներին խումբը թողարկեց հինգ ձայնասկավառակ, 2011-2016 թվականներին տարբեր երաժիշտների հետ համագործակցելով, խումբը սկսեց ակտիվ համերգային գործունեություն՝ երաժշտասերներին մատուցելով հայկական մետալ երաժշտությանը: 2016 թվականից Ռահվիրա խումբը դադարեցրեց համերգները՝ կենտրոնանալով ստեղծագործական նոր մտադրությունների վրա: Ալեքսանդր Արսոն (Մուրադյանի) (վոկալ) հետ Տիգրան Ռահվիրան նոր թափով սկսեց երգերի ձայնագրությունը, որոնցով վերակենդանացնում էր խմբի հիմնական գաղափարները: 2017-2024 թվականներին վերաձայնագրեց հին երգերը և ստեղծեց նորերը՝ անընդմեջ պահելով Ռահվիրայի անզիջում ոգին և շարունակելով հայ մեթալ երաժշտության պահապանի դերը։

Ռահվիրաի համերգները 2013

խմբագրել
  • 01. METAL FUCKING PARTY --- February 10
  • 02. Final Battle Metal Party --- April 20
  • 03. Metal Attack Georgia 2013—June 1
  • 04. Metal Sunday Highland & Rahvira --- June 9
  • 05. Metal Meltdown Festival --- July 20
  • 06. BENEVOLENT CONCERT --- August 18
  • 07. Back from the Hell --- September 29
  • 08. Winter is Coming Metal Party --- October 6
  • 09. Halloween Metal Night --- October 31

2014 թ. համառոտ գործունեություն

խմբագրել
  • 2014 թ. հունվարի 6-ին մասնակցում են «Սև Պատարագ» համերգին։
  • 2014 թ. հունվարի 28-ին լույս է տեսնում «Ես Հայ Եմ» սինգլը։
  • 2014 թ. փետրվարին լույս է տեսնում «Ոտքի Ելեք» տեսահոլովակը։
  • 2014 թ. մարտի 2-ին մասնակցում են «Metal Assault» համերգին։
  • 2014 թ. ապրիլի 23-ին մասնակցում են «INFERNAL NEMESIS» համերգին։
  • 2014 թ. ապրիլի 24-ին լույս է տեսնում «Արորդիներ» (EP) - ին
  • 2014 թ. մայիսի 9-ին լույս է տեսնում «Ես ՀԱՅ Եմ» տեսահոլովակը։

Ներկայիս կազմը

խմբագրել

Նախկին մասնակիցներ

խմբագրել
  • Գոռ Կորխամազյան, վոկալ (2005-2009)
  • Գեորգ Խաչատուրյան, բաս-կիթառ (2005-2012)
  • Գարեգին Վաղարշակյան, հարվածային (2005-2012)
  • Համլետ Գրիգորյան, հարվածային (2012)
  • Վահե Սիմոնյան, բաս կիթառ (2012-2013)
  • Վահե Ահարոնյան, հարվածային (2012-2013)
  • Արամայիս Ապրեսյան, բաս-կիթառ (2013)
  • Դանիել Մովսիսյան հարվածային գործիքներ (2013 - 2014)
  • Դավիթ Նազարյանը բաս կիթառ (2013 -2016)

Սկավառակագրություն

խմբագրել

Ալբոմներ

խմբագրել
  • 2010 «Ռահվիրա. մաս 1 - Կոչ Արյաց»
  • 2010 «Ռահվիրա. մաս 2 - Սպիտակ ջարդ»
  • 2011 «Ռահվիրա. մաս 3 - Մեր պայքարը»
  • 2013 «Ռահվիրա. մաս 4 - Հակահարված»
  • 2014 «Ռահվիրա. մաս 5 - Բազկի ուժով»

Մինի-ալբոմներ

խմբագրել
  • 2005 «Ով դու արիական»
  • 2008 «Ոտքի ելեք»
  • 2010 «Ավարայր»
  • 2013 «Տիգրան Մեծ»
  • 2014 «Արորդիներ»

Հավաքածուներ

խմբագրել
  • 2011 «Մարտի դաշտում»
  • 2015 «...Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում Հնար...»

Սինգլներ

խմբագրել
  • 2006 «Լռություն»
  • 2008 «Մահվան Սիմֆոնիա»
  • 2011 «Միշտ Հայ»
  • 2012 «Նպատակիս Հասնեմ Միայն»
  • 2012 «Ռ-36»
  • 2013 «Գինի Լից»
  • 2014 «Ես ՀԱՅ Եմ»

Արտաքին հղումներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել