Ռաի քարեր, քարե մեծ սկավառակներ, որ պատրաստվում էին արագոնիտի կամ կալցիտի կրաքարից և մեջտեղում ունեն անցք: Ռաի քարերը գտնվել են միկրոնեզյան Պալաու և Գուամ կղզիներում ու տեղափոխվել են Միկրոնեզիա` Յապ կղզիախումբ: Դրանք տեղափոխվել են կանոեներով և նավերով և օգտագործվել որպես փող:

Մեծ Ռաի քար Գապչար գլուղում
Պատմական լուսանկար
Տուն, որի դիմաց Ռաի քարեր են

Սովորաբար ռաի քարն ունենում է դրա հետ կապված բանավոր պատմություն, թե ինչպես է այն ձեռքից ձեռք փոխանցվել և հասել ներկայիս տիրոջը: Ռաի քարերի օգտագործմամբ գործարքները կատարվում էին բանավոր կերպով և քարի` նոր տիրոջը փոխանցում չէր պահանջվում:

Չափեր և արժեքԽմբագրել

Քարերի չափերը խիստ տարբերվում են. ամենամեծ քարերն ունեն մինչև 3,6 մետր տրամագիծ, մինչև 0,33 մետր հաստություն և կշռում են 4 տոնննա: Ռաիներից ամենափորքևը ունի 7-8 սանտիմետր տրամագիծ: Յապ կղզիախմբում ամենամեծ սկավառակը գտնվում է Ռումունգ կղզում[1] :

Ռաի քարի արժեքը կախված է ոչ միայն չափից, նյութից և որակից, այլ նաև նրա պատմության հետ: Եթե ռաիի պատրաստման կամ տեղափոխման ժամանակ ինչ-որ մեկը մահանում էր, ապա քարի արժեքը մեծանում էր:

ՊատմությունԽմբագրել

Ըստ յապյան լեգենդի` 500-600 տարի առաջ ծովագնաց Անագումանգը մեկնել է հետազոտության` փնտրելու քարեր, որոնք համապատասխանում են գումար պատրաստելու համար: Նա գտավ այն Պալաուում և վերադարձավ իր առաջին քարե փողով: Անագումանգը ի սկզբանե իր մարդկանց հրամայեց քարե կտրել ձկան տեսքով, սակայն դրանից դժգոհ մնաց: Հաջորդ ձևը եղավ կիսալուսինը, սակայն վերջնականապես նա կանգ առավ լիալուսնի ձև ունեցող քարի վրա, իսկ մեջտեղում անցք արեց տեղափոխման հարմարավետության համար[2]: Պալաուի բնակիչները որպես փոխարինում խնդրեցին կոկոսի ընկույզներ, ուլունքներ, կոպրաներ:

Հայտնի չէ, թե երբվանից են քարե փողերն օգտագործվում Յապում: Հայտնաբերված ամենահին հարթ քարը գրեթե 2000 տարեկան է, սակայն դրանք նման չեն ժամանակակից ռաիներին և պարզ չէ` արդյո՞ք դրանք որպես արժույթ են են օգտագործվել: Կան տվյալներ, որ Յապի բնակիչների` դեպի Պալաու կատարած առաջին գնացությունները արագոնիտի համար կարող են լինել մոտավորապես 500-ական թվականներին:

Ավելի ուշ` 19-րդ դարի վերջին, եվրոպացիները քարերը փոխանակում էին հոլոթուրիաներով և կոպրայով, ինչը Հեռավոր Արևելքի համար արժեքավոր էր համարվում: Ինչպես նաև, նրանք յապցիներին մատակարարում էին երկաթե գործիքներ` դրանով իսկ ինֆլյացիա առաջացնելով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզիները գրավվեցին Ճապոնական Կայսրության կողմից: Ճապոնացիները երբեմն օգտագործում էին Ռաի քարերը որպես շինարարական նյութ կամ որպես խարիսխ:

1929 թվականին ճապոնական ադմինիստրացիան կղզում հաշվեց 13,281 կոպեկ[3]:

Չնայած նրան, որ ժամանակակից փողերը դուրս են մղել Ռաի քարերին, դրանք գնահատվում են որպես հարստության ավանդական խորհրդանիշներ և դեռևս օգտագործվում են:

ԽորհրդանիշներԽմբագրել

Ռաի քարերը համարվում են Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների ազգային խորհրդանիշները, ինչպես նաև պատկերված են տեղական ավտոմեքենաների համարների վրա:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Rai of Yap – the stone money»։ Wondermondo 
  2. «Metuker ra Bisech – Yapese Quarried Stone Money Site»։ AiraiState.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-20-ին։ Վերցված է 2016-10-15 
  3. Cole Geert (2006)։ Lonely Planet South Pacific & Micronesia (Multi Country Guide)։ Lonely Planet։ էջ 130։ ISBN 1741043042 

Արտաքին հղումներԽմբագրել