Ռազմիկ Գրիգորի Գասպարյան (հուլիսի 19, 1991 թվական, ՀԽՍՀ, Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորակերտ), Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտական գործողությունների մասնակից[2]։

Ռազմիկ Գրիգորի Գասպարյան
Դիմանկար
Ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական գործողությունների մասնակից․ մարտի է բռնվել 70 ադրբեջանցիների հետ
Ծնվել էՀուլիսի 19, 1991 թվական
ԾննդավայրՀԽՍՀ, Նորակերտ գյուղ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԱմուսինԱնի Խաչատրյան
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան[1]
ԵրեխաներԱրթուր Գասպարյան, Մարիա Գասպարյան

Կենսագրություն խմբագրել

Ռազմիկ Գասպարյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում։

Կրթություն խմբագրել

1998-2008 թվականներին սովորել է Սեյրան Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում։

2015 թվականին ընդունվել է Հրազդանի հումանիտար իրավաբանական ինստիտուտ։

Ռազմական գործունեություն խմբագրել

2009-2011 թվականներին որպես պարտադիր ժամկետային զինծառայող՝ ծառայել է հատուկ նշանակության բրիգադում։ 2012 թվականին նույն զորամասում պայմանագրային հիմունքներով որպես դիպուկահար է ծառայության անցել։

2014 թվականին Ռազմիկ Գասպարյանը նշանակվել է ջոկի հրամանատար, իսկ նույն թվականի դեկտեմբերին նշանակվել է խմբի հրամանատարի տեղակալի պաշտոնում։

2015 թվականին մասնակցել է Հունաստանի Հանրապետության Զինված ուժերի Կատադրոմոնի դասընթացներին և պարգևատրվել պատվոգրով։

2015 թվականի օգոստոսին ստացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչում։

2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը սովորել և ավարտել է Հետախուզական ուսումնական կենտրոնը՝ ստանալով դասակի հրամանատարի որոկավորում։

2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռազմիկ Գասպարյանը եղել է Թալիշում, հիշում է, որ ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի ականն ընկել է գյուղի մեջ․

  Այդ ժամանակ ես մենակ էի, մեր ստորաբաժանումից ինձ մոտ մարդ չկար, բոլորը դիրքերում էին, իսկ մեր խումբը գյուղում հսկողություն էր իրականացնում, որպեսզի հակառակորդի դիվերսիոն խմբերը գյուղ չմտնեին։

Իմանալով, որ մեր տղաները վիրավորվել են, գնացի նրանց մոտ, բայց ճանապարհին հանդիպեցի հակառակորդին և միայնակ մարտի բռնվեցի։ Կարողացել եմ հակառակորդին ետ պահել գյուղ մտնելուց։

Հակառակորդի մոտ 70 հոգանոց խումբը փորձել է ինձ շփոթեցնել և գերի վերցնել․ նրանք մեր հայկական համազգեստով էին, հայերեն էին խոսում, ինձ կանչում էին, ասում էին․ «Արի՛, ախպե՛ր»․․․ Ես հարցրի, թե մեր տղաները որտեղ են։ Բայց մեր վիրավոր տղաները, տեսնելով, որ հակառակորդի կողմ եմ գնում, ինձ հասկացրին, որ թշնամիներն են, ու միանգամից ետ եկա։

Թաքստոցից նկատել եմ, թե ինչպես ադրբեջանական հետախուզական հատուկ խումբն ինձ նշանառության տակ է վերցրել և այդ պահին միանգամից կտրուկ գործողությունների եմ դիմել․ միանգամից վերցրեցի զենքս և նրանցից մեկին սպանեցի, որից հետո բոլորը պառկեցին։ Այդ ընթացքում ես վերցրեցի մեր վիրավոր զինվորին եւ հեռացանք։ Երբ նրանց տեսադաշտից դուրս եկանք, ես շրջանցեցի, այնպիսի դիրք ընդունեցի, որ թշնամին չիմանա՝ որտեղ եմ եւ այդտեղից սկսեցի նրանց մեկ-մեկ պառկեցնել։

 

Հարցազրույցներից մեկի ժամանակ[3] Գասպարյանը հիշում է Ապրիլյան քառօրյա պատերազմի դաժան օրերը և նշում․

  Մենք երեք օր հաց չենք կերել, բայց ոչ մեկս չենք հասկացել, որ սոված ենք։ Խառը իրավիճակ էր, երկնքից կարկուտի նման իրենց հրետանին թափվում էր գյուղի վրա։ Զինվորներ ունեինք, որ մինչև վերջին կաթիլ արյունը մնացել էին խրամատի մեջ։

Հակառակորդի զինվորները «Ուրալ»-ով եկել էին մեր դիրքի տարածք, բայց մերոնք կրակել էին, տեխնիկան թողել, գնացել էին։ Գիշերը մտանք «Ուրալ»-ը բերեցինք։

 

Ռազմիկ Գասպարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել է նաև պատերազմի իր մեծագույն ձեռքբերմանն ու կորստին․

  Ես կարողացել եմ իմ մարտական ընկերոջը փրկել՝ թեկուզ իմ կյանքը վտանգելով։ Սա իմ անձնական ձեռքբերումն է։ Քառօրյա պատերազմի ժամանակ իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը։ Նա իմ ընկերն է եղել, իմ մարտական ընկերը[4]։ Ինձ ցավալի էին բոլորի կորուստը, բայց երբ կորցնում ես քո ընկերոջը, դա կրկնակի ցավ է[5]։  

Մի առիթով Ռազմիկ Գասպարյանն ասել է․

  Պատերազմը չի ավարտվել. սա է Ապրիլյանի ամենակարևոր դասը[6]։  

Ռազմիկ Գասպարյանը, ով այժմ «Ապրիլյան մարտական գործողությունների միության» նախագահն է, քառօրյայի մասնակիցների մասին խոսելիս նշում է․

  Այսօր այս տղաները, բացի առողջականից, նաև ֆինանսական խնդիրներ ունեն։ 20 տարեկան տղան առաջին կարգի հաշմանդություն ունի ու ստանում է 90 հազար դրամ, ինքն իր ամբողջ կյանքում չի կարող ֆիզիկական աշխատանքն անել, բայց 90 հազարով չի կարող ապրել, ընտանիք կազմել, երեխա ունենալ և այլն։ Սակայն ֆինանսականից զատ, տղաներն ունեն ուշադրության խնդիր. հիմա վերականգնողական կենտրոն ունենք, որտեղ հանդիպման սրահ կա, բայց այն դատարկ է, այնտեղ գնացող չկա, այդ տղերքին տեսակցող չկա, այն տղերքին, որոնք իրենց առողջությունը փչացրել են յուրաքանչյուր հայի համար[7]։  

Պարգևներ և մրցանականեր խմբագրել

2013 թվականին ստացել է «Դյուցազուն» որակավորման կարգ։

2016 թվականին մասնակցելով Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտական գործողություններին՝ պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[8]։

Անձնական կյանք խմբագրել

Ռազմիկ Գասպարյանն ամուսնացել է 2012 թվականին։ Կինը Անի Խաչատրյանն է։ 2014 թվականին ծնվել է որդին՝ Արթուր Գասպարյանը, 2017 թվականին ծնվել է դուստրը՝ Մարիա Գասպարյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կրտսեր սերժանտն ասում է նաև, որ մարտական ընկերներին շրջափակումից հանելու, Թալիշ մտած ադրբեջանական հետախուզական հատուկ խմբին ետ մղելու, հրամանատարին փրկելու համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  2. Կրտսեր սերժանտը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ(չաշխատող հղում)
  3. «Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին հիշում է [[Ապրիլյան քառօրյա պատերազմ|պատերազմ]]ի մասնակից, 70 ադրբեջանցու հետ մարտի բռնված Ռազմիկ Գասպարյանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Քառօրյա պատերազմի ժամանակ իմ ամենամեծ կորուստը եղել է Սասուն Մկրտչյանը
  5. 70 ադրբեջանցու հետ մարտի բռնված կրտսեր սերժանտը պատմում է իր ամենամեծ կորուստի մասին
  6. Պատերազմը չի ավարտվել. սա է Ապրիլյանի ամենակարևոր դասը. «ՀԱՅ ՁԱՅՆՆ ԱՅՍՕՐ»-ի հյուրը Ռազմիկ Գասպարյանն է
  7. Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն ուշադրության կարիք ունեն. Ռազմիկ Գասպարյան
  8. Կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանը միայնակ մարտի է բռնվել 70 ադրբեջանցու հետ(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել