Ռազմաօդային ուժերի կանանց օժանդակ ծառայություն

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կանանց օժանդակ ծառայություն (անգլ.՝ Women's Royal Air Force, կարճ՝ WRAF), Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կանանց զինվորական կազմավորում։

Ռազմաօդային ուժերի կանանց օժանդակ ծառայություն
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Զորքերի տեսակավիացիա, օժանդակ զորքեր
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մտնում էՄեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժեր
Պատմություն
Ստեղծվեց1918
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե թագավորական ռազմաօդային ուժերը կազմավորվել են որպես օժանդակ կազմակերպություն 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի վերջում։ Կազմակերպության սկզբնական նպատակը ավտոմեխանիկային կանանց սովորեցնելն էր, որպեսզի ավելի շատ տղամարդկանց ազատեն Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատի համար։ Այնուամենայնիվ այդ ռազմաօդային ուժերից կանայք ավելի ուշ արդեն զբաղեցնում էին վարորդների և մեխանիկների, ինչպես նաև հրաձիգների պաշտոններ։ 1920 թվականին կազմակերպությունը լուծարվել է։ Այդ կազմակերպությունում ծառայող Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններից էին Գլեդիս Պաուերսը և Ֆլորենս Գրինը[1][2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավանդական կանանց ռազմաօդային ուժերը զբաղեցնում էին կանանց օժանդակ ռազմաօդային ուժերը։ 1949 թվականի փետրվարի 1-ին կանանց թագավորական ռազմաօդային ուժերը կրկին վերակազմավորվել են։ Ժամանակի ընթացքում ավելի շատ կանայք զբաղեցնում էին պաշտոններ, իսկ 1994 թվականին ռազմաօդային ուժերը վերջնականապես վերացել են։ Ավելի վաղ՝ 1972 թվականին վերացել է կանանց ռազմաօդային ուժերի նվագախումբը, որի երաժիշտները տեղափոխվեցին Կանանց թագավորական բանակային կորպուսի նվագախումբ։

Զինվորական կոչումները 1949 թվականին խմբագրել

Կոչումները կանաց ռազմաօդային ուժերում Կոչումները սովորական ռազմաօդային ուժերում
Սպա-օդաչու Սպա-օդաչու
Թռչող սպա Թռչող սպա
Թռիչքի սպա Թռիչքի լեյտենանտ
Էսկադրոնի սպա Էսկադրոնի հրամանատար
Թևի սպա Թևի հրամանատար
Խմբի սպա Խմբի կապիտան
Օդային հրամանատար Օդային կոմոդոր
Օդային գլխավոր հրամանատար[3] Օդային փոխմարշալ

Հրամանատարներ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել

  • Գերտրուդ Քրոուֆորդ (1918)
  • Վայոլեթ Դուգլաս-Փեննանթ (1918 թ. մայիս-սեպտեմբեր)
  • Հելեն Գվեն-Վոեն (սեպտեմբեր 1918-1920)

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

  • Օդային հրամանատար-կին Ֆելիսիթի Հենբերի (1949-1950)
  • Օդային հրամանատար-կին Նենսի Սելմոն (1950-1956)
  • Օդային հրամանատար-կին Հենրիետտա Բարնետ (1956-1959)
  • Օդային հրամանատար-կին Էնն Սթիվենս (1959-1962)
  • Օդային հրամանատար-կին Ջին Կոնան Դոյլ (1962-1966)
  • Օդային հրամանատար-կին Ֆելիսիթի Հիլլ (1966-1969)
  • Օդային կոմոդոր Ֆիլիպպա Մարշալ (1969-1973)
  • Օդային կոմոդոր Մոլլի Էլլոթ (1973-1976)
  • Օդային կոմոդոր Ջոյ Թեմբլին (1976-1980)
  • Օդային կոմոդոր Հելեն Ռենթոն (1980-1986)
  • Օդային կոմոդոր Շիրլի Ջոնս (1986-1989)
  • Օդային կոմոդոր Ռութ Մոնտագ (1989-1994)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. World's last' WWI veteran dies, BBC News, 7 February 2012
  2. 108-year-old woman emerges as Britain's oldest first World War veteran, Nick Britten, Daily Telegraph, 16 January 2010
  3. Почётное звание, присваивавшееся только Алисе, герцогине Глостерской; позднее ей было присвоено звание воздушного вице-маршала

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմաօդային ուժերի կանանց օժանդակ ծառայություն» հոդվածին։