«Ռազմական գաղտնիք» (ռուս.՝ «Военная тайна»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, Արկադի Գայդարի համանուն վիպակի էկրանավորումը, որը նկարահանել է ռեժիսոր Մեչիսլավա Մայևսկայան 1958 թվականին «Յալթայի կինոստուիայում» Լիա Սոլոմյանսկայայի սցենարով։

Ռազմական գաղտնիք
Երկիր ԽՍՀՄ
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորQ12122094?
Սցենարի հեղինակՌաքել Լազարևնա Սոլոմյանսկայա
ԴերակատարներՆինա Անտոնովնա
ՕպերատորՎադիմ Իլյենկո
ԵրաժշտությունՄիխայիլ Ռաուխվերգեր
ԿինոընկերությունՅալթայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

1931 թվականի հուլիսին գրող Արկադի Գայդարը որդու՝ Թիմուրի հետ եղել է «Արտեկ» պիոներական ճամբարում։ Այս ուղևորության որոշ դրվագներ այնուհետև նկարագրվել են վիպակում, և Թիմուրը դարձել է գլխավոր հերոսի՝ Ալկայի նախատիպը[1]։

Երիտասարդ Նատկան (Նինա Անտոնովա) անսպասելիորեն աշխատելու է ուղարկվում «Արտեկ» պիոներական ճամբար։ Ժամանելուն պես նրան անմիջապես խնդրում են փոխարինել հիվանդացած ջոկատավարին։ Միևնույն ժամանակ, ջրատարի շինարարության ժամանակ քանդվում է պատնեշը և սկսվում է ջրի համար պայքարը, որում ներառվում է նաև ինժեներ Գանինը (Անատոլի Ֆեոդորինովը), որը հանգստանալու է եկել փոքրիկ որդու՝ Ալկայի հետ։ Հին ամրոցի ավերակներում պիոներներ Վլադիկը և Տոլիկը ինամիտ են գտնում։ Ցանկանալով որսալ թշնամիներին՝ տղաները պայթուցիկը թաքցնում են մեկ այլ վայրում՝ երդվելով չբացահայտել իրենց «ազմական գաղտնիքը»։

Դերերում խմբագրել

  • Նինա Անտոնովա – Նատկա Շագալովա, ջոկատավար
  • Անատոլի Ֆեդորինով – Սերգեյ Ալեքսեևիչ Գանին, ինժեներ
  • Սերյոժա Օստապենկո – Ալկա Գանին
  • Ալեքսեյ Գրիբով – Ֆեոդոր Միխայլովիչ, ճամբարի ղեկավար
  • Պավել Ուսովնիչենկո – Գիտաևիչ
  • Դմիտրի Կապկա – Գեյկա
  • Ա. Տերեմեց – Դյագիլև, գող
  • Նիկոլայ Մուրավյով – Դյագիլևի եղբայրը, ավազակ
  • Կասիմ Մուխուտդինով – Շալիմով, բրիգադիր, Դյագիլևի ենթական
  • Վալերիկ Օվչիննիկով – Վլադիկ Դաշևսկի
  • Վովա Սմիրնով – Տոլկա Շեստակով
  • Վիտյա Յարեմիկ-Ֆեոդորով – Սեմյոն Բարանկին
  • Վովա Կունին – Իոսկա Ռոզենցվեյգ
  • Տանյա Բատուրովա – Ռոզա Կովալևա
  • Սաշա Զոտով – Կարասիկով
  • Աննա Զարժիցկայա – տնտեսվար

Դրվագներում՝ Միխայիլ Կաչալով, Էդուարդ Կոշման, Էմանուիլ Չեռնով, Լև Բորիսով, Ալեքսանդր Ռիբին, Սլավա Կոսյաչկով, Վալերիան Կալինին, Ալեքսանդր Մետելկին և այլք։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Լիա Սոլոմյանսկայա
  • Ռեժիսոր՝ Մեչիսլավա Մայևսկայա
  • Օպերատոր՝ Վադիմ Իլյենկո
  • Նկարիչներ՝ Բորիս Կոմյակով, Տատյանա Լիվանովա
  • Կոմպոզիտոր՝ Միխայիլ Ռաուխվերգեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гайдар Т. А. Голиков Аркадий из Арзамаса. — М.: Издательство политической литературы, 1988. — 320 с. — ISBN 5-250-00020-7