Ջեյսոն Քիդ
Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ (անգլ.՝ Jason Frederick Kidd, մարտի 23, 1973[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, բասկետբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դալաս Մավերիքս» ակումբի գլխավոր մարզիչը։
Ջեյսոն Քիդ Jason Kidd | ||
Ի ծնե տրված անունը | Ջեյսոն Ֆրեդերիկ Քիդ Jason Frederick Kidd | |
---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1973 (51 տարեկան) | |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ | |
Հասակ | 191 սմ | |
Քաշ | 95 կգ | |
Դպրոց | Սենթ Ջոզեֆ Նոտր Դամ (Ալամեդա, Կալիֆորնիա) | |
համալսարան | Կալիֆորնիա (1992–1994) | |
Դրաֆթի տարի | 1994 / ռաունդ` 1 / ընտ.` 2-րդ | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես բասկետբոլիստ՝ Դալաս Մավերիքս (1994–1996) Ֆինիքս Սանս (1996–2001) Նյու Ջերսի Նեթս (2001–2008) Դալաս Մավերիքս (2008–2012) Նյու Յորք Նիքս (2012-2013) Որպես մարզիչ՝ Բրուքլին Նեթս (2013-2014) Միլուոքի Բաքս (2014–2018) Լոս Անջելես Լեյքերս (2019–2021, օգնական) Դալաս Մավերիքս (2021-այժմ) | ||
Քիդը մեծացել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում և հանդես եկել Բերքլիում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի թիմում, որից հետո մուտք է գործում 1994 թ. NBA-ի դրաֆթ, որտեղ ընտրվում է 2-րդը` «Դալաս Մավերիքսի» կողմից։ 1996-ից 2001 թվականները Քիդը խաղում է «Ֆինիքս Սանսի» կազմում, իսկ 2001-ից 2008-ը՝ «Նյու Ջերսի Նեթսի»։ 2007–08 խաղաշրջանի միջնամասում Քիդը փոխանակման շրջանակում հետ է տեղափոխվում «Դալաս»։ Վերջինիս կազմում Քիդը 2011 թ.-ին հաղթում է NBA-ի չեմպիոնատը։ Բասկետբոլիստի կարիերայի վերջին՝ 2012–13 մրցաշրջանը Քիդն անցկացնում է «Նյու Յորք Նիքս», որից հետո թոշակի է անցնում, սակայն մեկ շաբաթ անց արդեն հանդես գալիս որպես «Բրուքլին Նեթս» (նախկին՝ «Նյու Ջերսի Նեթս») ակումբի գլխավոր մարզիչ։
Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում` Սիդնեյի (2000) և Պեկինի (2008) ամառային օլիմպիական խաղերում։ Համարվել է լիգայի ոչ ագահ բասկետբոլիստներից մեկը, ով միշտ կարողանում էր գրագետ արդյունավետ փոխանցումների հեղինակ դառնալ։
Քիդը 10 անգամ ճանաչվել է աստղ` մասնակցելով բոլոր աստղերի խաղերին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Shoals B. Encyclopædia Britannica
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Քիդ» հոդվածին։ |