Ջրօգտագործում, ջրաղբյուրներից տարբեր նպատակներով՝ խմելու, կենցաղային, բուժական, արդյունաբերական, էներգետիկ, գյուղատնտեսական, տրանսպորտային, ձկնատնտեսական, ռեկրեացիայի և այլ կարիքների համար ջրային պաշարների օգտագործումը։ Ջրօգտագործումը լինում է ընդհանուր և հատուկ։ Ընդհանուր ջրօգտագործում իրագործվում Է առանց կառուցվածքների կամ տեխնիկական միջոցների կիրառման, հատուկը՝ նշված միջոցների կիրառմամբ։ Ջրային օբյեկտներն շահագործման են հանձնվում առաջին հերթին բնակչության խմելու և կենցաղային կարիքները բավարարելու համար։

Հայաստանում ջրօգտագործման բաշխվածությունն ըստ մարզերի խիստ անհամաչափ է. Արմավիրում՝ մոտ 600 միլիոն մ³, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում 5-15 միլիոն մ³։

Ջրօգտագործումը կարգավորվում է Հայաստանի ջրային օրենսգրքով (2002)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։