Ջրվեժ (գետ)

գետ ՀՀ Կոտայքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրվեժ (այլ կիրառումներ)

Ջրվեժ, գետ Հայաստանի Կոտայքի մարզում և Երևանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռների հարավարևմտյան լեռնաճյուղից և Երևանի տարածքում ձախից միախառնվում Գետառին։ Երկարությունը 24 կմ է, ջրհավաք ավազանը՝ 88 կմ²։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Գետի հովտում 2000 հա տարածության վրա տնկված են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներ[1][2]։

Ջրվեժ
Getar River, Shengavit District, Yerevan, Armenia.jpg
Բնութագիր
Երկարություն24 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳեղամա լեռներ
Գետաբերանի տեղակայումԳետառ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԵրկրամասԿոտայքի մարզ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 103 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 422 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։