Ջորջ Հենրի Համիլթոն Թեյթ

Ջորջ Հենրի Համիլթոն Թեյթ (անգլ.՝ George Henry Hamilton Tate, ապրիլի 30, 1894(1894-04-30)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 24, 1953(1953-12-24)[1], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ), անգլիական ծագմամբ ամերիկացի կենդանաբան և բուսաբան։ Եղել է Նյու Յորքի բնագիտության թանգարանի կաթնասունագետ։ 1938 թվականին ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ Գրել է մի քանի գիրք։

Ջորջ Հենրի Համիլթոն Թեյթ
անգլ.՝ George Henry Hamilton Tate
Ծնվել էապրիլի 30, 1894(1894-04-30)[1]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1953(1953-12-24)[1] (59 տարեկան)
Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունբուսաբան, կենդանաբան և ճանապարհորդ հետազոտող
Գործունեության ոլորտկենդանաբան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)G.H.Tate

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Հենրի Համիլթոն Թեյթը ծնվել է 1894 թվականի ապրիլի 30-ին Լոնդոնում։ 1912 թվականին ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաք։ 1912-1914 թվականներին աշխատել է որպես հեռագրագետ Լոնգ Այլենդում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին՝ միանալով Բրիտանական բանակին, այնուհետև սովորել է Լոնդոնում և կրկին գաղթել ԱՄՆ, որտեղ 1927 թվականին դարձել է կենսաբան՝ ստանալով գիտական աստիճանը և ձեռք բերել քաղաքացիություն։

1927 թվականին մասնակցել է կորած ավիատոր Փոլ Ռեդֆեռնի որոնումներին[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ջորջ Թեյթն աշխատել է Բրազիլիայում ամերիկյան ռետինի արդյունաբերության համար։

Ունեցել է եղբայր՝ Ջեֆրի Թեյթը, որը նույնպես կենդանաբան է եղել և մասնակցել է գիտական արշավախմբերի[3]։

Ջորջ Հենրի Համիլթոն Թեյթը մահացել է 1953 թվականի դեկտեմբերի 24-ին Մորրիսթաունում (Նյու Ջերսի)[4]։

Գիտնականի անունով է կոչվել հարավամերիկյան Neusticurus tatei մողեսը[5] և Tateanthus բույսերի ցեղը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. «Explorer In Brazil To Seek Paul Redfern. Backer of Expedition Cables Tate to Use Native Runners in Hunt for Georgian Flier». New York Times. 1927 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. «G.H.H. Tate, head of an expedition to the high plateau region of Mount Roraima in South America, was directed yesterday by cable to search for Paul Redfern, the missing aviator who set out from Brunswick, Ga., to fly to Brazil, it was announced yesterday by the American Museum of Natural History.»
  3. «Geoffrey Tate, Ex Museum Aide. Zoologist and Explorer Dies. On Many Expeditions». New York Times. 1964 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. «[He] accompanied his brother, the late Dr. George H. H. Tate, a mammalogist, on a ... died in 1953, he was curator of mammals of the American Museum of Natural History. ...»
  4. «George Henry Hamilton Tate chronology». Western Kentucky University. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael (2011). The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. 978-1-4214-0135-5. («Tate», p. 261).
  6. «Tateanthus Gleason | Plants of the World Online | Kew Science». Plants of the World Online (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Հենրի Համիլթոն Թեյթ» հոդվածին։