Ջոշուա Ֆրեդերիկ Վագենար (անգլ.՝ Joshua Frederick Wagenaar, փետրվարի 26, 1985(1985-02-26)[1][2], Գրիմսբի, North East Lincolnshire), կանադացի ֆուտբոլիստ, որը խաղացել է դարպասապահի դիրքում։

Ջոշ Վագենար
Ծնվել էփետրվարի 26, 1985(1985-02-26)[1][2] (39 տարեկան)
ԾննդավայրԳրիմսբի, North East Lincolnshire
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունHartwick College?
Մասնագիտությունֆուտբոլիստ

Ակումբային կարիերա խմբագրել

2002 թվականին սկսել է պրոֆեսիոնալ կարիերան լոնդոնյան Սիթիի հետ՝ Կանադայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում[3][4]։

Նիդերլանդներ և Դանիա խմբագրել

Վագենարը իր կարիերան սկսել է Նիդերլանդներում, որպես պահուստային դարպասապահ՝ Ստեֆան Պոստմայից հետո։ Նորամուտը կայացել է« ՊՍՎ Էյնդհովեն»–ի դեմ մրցախաղում, երբ փոխարինել է Պոստմային, նա բախման հետևանքով վնասել է ոտքը։ Վագենարը հաջորդ խաղը սկսել է «ԱԶ Ալկմար»–ի դեմ, որում «ԱԴՕ Դեն Հաագ»–ը խաղացել է 2:2՝ վաստակելով մրցաշրջանի առաջին միավորը։ Ջոշուան խաղի ժամանակ վնասվել է կրծքավանդակի մկանների կտրվելուց և չի կարողացել սկսել հաջորդ խաղը։ Մրցաշրջանը ավարտվել է նրանով, որ Վեգենարը ևս մի քանի խաղ է խաղացել, իսկ «Դեն Հաագ»–ը դուրս է մնացել։ Երկրորդ տարվա կեսին նա դուրս է եկել «Դեն Հաագ»–ից և տեղափոխվել է Նահանգներ, որպիսի կենտրոնանա օլիմպիական որակավորման վրա կանադական մինչև 23 տարեկանների ակումբի հետ։ Կանադան Օլիմպիական խաղերում (Պեկին) եզրափակիչ տեղը պարտվել է ամերիկացիներին, որի մեջ էին մտնում Սաշա Քլեշտան, Ֆրեդի Ադուն, Ջոնաթան Սպեկտորը և Ջոզի Ալտիդորը։ Օլիմպիական որակաորումից հետո Վագենարը դարձել է դանիական «Լյունգբյու» ակումբի խաղացող, որտեղ խաղացել է մրցաշրջանի երկու ամիսներին։

«Իովիլ Տաուն» խմբագրել

2008 թվականի հուլիսին Լիդս Յունայթեդում եղել է դիտորդ, բայց նրա պայմանագիրը չի շարունակվել։ Օգոստոնի 6–ին՝ նույն տարում, դարձել է Յովիլ Թաունի խաղացող, որում դարպասապահների պահանջ է եղել։

Առաջին երեք ամսվա ընթացքում նա փոխարինող է եղել՝ Ասմիր Բեգովիչից հետո, բայց բոսնիացի դարպասապահի վարձակալության ավարտից հետո, Վագենարը խաղացել է յուրաքանչյուր խաղ և խմբի մեջ է մտել մի շաբաթ հետո՝ «Սաութենդ Յունայթեդի» մրցախաղից հետո[5]։

2009 թվականին մեկ տարվա համաձայնագիր է ստորագրել «Ֆալկիրկ» ֆուտբոլային ակումբի հետ։ Մրցաշրջանի ավարտին դուրս է եկել շոտլանդական ակումբից, քանի որ խումբը դուրս է մմնացել գլխավոր դիվիզիոնից[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2006 թվականի նոյեմբերի 15–ին Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականում կայացել է նորամուտը՝ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Եղել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2009-ի հավաքականի կազմում, բայց այդտեղ ոչ մի մրցախաղ չի խաղացել։ Ընդհանուր առմամբ Վեգենարը «կարմիրների» կազմում 4 մրցախաղ է խաղացել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Rumleski, Kathy. «CPSL July 20th, 2002 London vs Hamilton». www.rocketrobinsoccerintoronto.com. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  4. PYETTE, Ryan. «Defensive diplomacy». londonsoccerweb.blogspot.ca. London Free Press. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  5. http://www.football-league.co.uk/staticFiles/92/30/0,,10794~143506,00.pdf Արխիվացված 2012-03-06 Wayback Machine The Football League Team of the Week 25/1/09
  6. BBC Sport - Football - Falkirk release eight players after relegation

Արտաքին հղումներ խմբագրել