Ջոնաթան Դուայթ Ջոնս (անգլ.՝ Jonathan Dwight Jones, հուլիսի 19, 1987(1987-07-19), Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ), խառը ոճի ամերիկացի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ ծանր քաշային կարգում։ Եղել է UFC-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոն, ներկայումս հանդիսանում է ծանր քաշային կարգի չեմպիոն և կազմակերպության պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը։ 4 տարվա ընթացքում Ջոնսը 8 անգամ հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը։

Ջոն Ջոնս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1987(1987-07-19) (36 տարեկան)
ԾննդավայրՌոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունState University of New York at Morrisville?, Union-Endicott High School? և Iowa Central Community College?
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ, Thai boxer և ըմբիշ
 Jon Jones (fighter) Վիքիպահեստում

2015 թվականի ապրիլին նրան UFC-ի սեփականատերերը զրկել են չեմպիոնի տիտղոսից և կազմակերպության շրջանակներում անորոշ ժամանակով հեռացրել են ելույթներից` օրենքը խախտելու համար[1]։

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ջոնսը կրել է միայն մեկ պարտություն, որը տրվել է նրան որակազրկման արդյունքում (մարտիկն օգտագործել է «12-6» անկյուններով արգելված հարվածները վերևից ներքև), և մինչև մարտերից հեռացվելը տարբեր մարզական լրատվական գործակալությունների և կայքերի կողմից գնահատվել է որպես կիսածանր քաշային կարգում աշխարհի լավագույն մարտիկ։

2020 թվականի մարտի 30-ի դրությամբ զբաղեցնում է UFC-ի պաշտոնական վարկանիշի առաջին հորիզոնականը լավագույն մարտիկների շարքում՝ անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound)[2]։ Sherdog-ի վարկանիշը Ջոնսին շնորհում է առաջին տեղը կիսածանր քաշային կարգում և երկրորդ տեղը` լավագույն մարտիկների ցուցակում՝ անկախ քաշային կարգից[3][4]։

Վաղ տարիներ խմբագրել

Ջոնաթան Ջոնսը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին, ԱՄՆՆյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում։ Մեծացել է Նյու Յորք նահանգի Էնդիկոտ քաղաքում։ Իր եղբայրների` Արթուրի և Չենդլերի պես զբաղվել է ամերիկյան ֆուտբոլով, ինչպես նաև` ազատ ոճի ըմբշամարտով։ Միջին դպրոցում սովորելու տարիներին Ջոնսը ըմբշամարտի չեմպիոն էր։ Այովայի կենտրոնական քոլեջում նա ստացել է չեմպիոնական տիտղոս։ Շուտով նա դուրս է եկել քոլեջից, որտեղ նա իրավաբանություն էր ուսումնասիրում, որպեսզի իր գործունեությունը սկսի ընդհանուր մենամարտերում։

Գործունեություն խմբագրել

Ջոնսի պրոֆեսիոնալ դեբյուտը MMA-ում տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլին։ Նա ունեցել է 6 հաղթանակ 3 ամսվա ընթացքում՝ չունենալով ոչ մի պարտություն։ Ջոնսի ամեն մենամարտ ավարտվում էր ժամանակից շուտ, ինչի շնորհիվ նրան ուշադրություն են դարձնել UFC կազմակերպությունից։ Մինչև UFC-ի հետ պայմանագրի կնքելն իր վերջին մենամարտում Ջոնսը հաղթել է Մոիսեսա Գաբինին BCX 5-ի շրջանակներում կիսածանր քաշային կարգում։ Նա հաղթել է մենամարտը տեխնիկական մենամարտով և ստացել է USKBA-ի չեմպիոնի տիտղոս։

UFC խմբագրել

Ջոնսի դեբյուտը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 9-ին։ Նա մենամարտել է Անդրեա Գուսմոայի՝ կապոեյրայի վարպետի հետ, UFC 87-ի շրջանակներում։ Ջոնսը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ ցուցադրելով արտասովոր հարվածային տեխնիկա[5]։

Իր երկրորդ մենամարտում Ջոնսը պայքարել է Ստեֆան Բոնարի հետ` UFC 94-ում։ Մենամարտը կայացել է 2009 թվականի հունվարի 31-ին։ Ջոնս իրեն դրսևորել է որպես հիանալի ըմբիշ, ով հիանալի է աշխատում պարտերում և հզոր նետումներ է կատարում, այդ թվում՝ գցում։ Ինչպես և առաջին մենամարտում, Ջոնսը կրկին ցույց է տվել իր ցնցող հարվածը արմունկով շրջադարձից, որի շնորհիվ նա գրեթե նոկաուտի է ենթարկել իր մրցակցին առաջին ռաունդում։ Սակայն, չնայած մենամարտն ժամանակից շուտ ավարտելու բոլոր փորձերին, մենամարտը տևել է երեք ռաունդ, և Ջոնը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ։

Երրորդ մենամարտը կայացել է 2009 թվականի հուլիսի 11-ին, UFC 100-ամյակի հոբելյանական մենամարտում, նրա մրցակիցն է դարձել Ջեյք Օ'Բրայանը։ Ջոնսը վերահսկում էր մարտի մեծ մասը՝ նախընտրելով գրեպլինգի մեջ չմտնել և հեռանալ թեյքդաուն անցկացնելու հակառակորդի ցանկացած փորձից։ Ջոնը պահպանել է հեռավորությունը և օգտագործել իր առավելությունը՝ ձեռքի երկարությունը (ամենամեծը UFC-ում)։ Երկրորդ փուլի կեսին Ջոնսը կատարել է գիլյոտինի խեղդող հնարք, որը բերել է հաղթանակի։

2009 թվականի սեպտեմբերին Ջոնսը չորս տարվա նոր պայմանագիր է կնքել UFC-ի հետ։

2009 թվականի դեկտեմբերի 5-ին UFC-ում՝ The Ultimate Finale 10-ում, Ջոն Ջոնսը հանդիպել է Մեթ Հեմիլի հետ։ Հանդիպման առաջին կեսը Ջոնսն աշխատել է կանգնած, այնուհետև մենամարտը տեղափոխել է պարտեր և մեկ րոպեի ընթացքում խփել Հեմիլին անկյուններով, սակայն մրցավարը չի դադարեցրել մենամարտը։ Չնայած գերիշխող դիրքին, Ջոնսը որակազրկվել է արմունկի սուր կետի օգտագործմամբ արգելված հարվածի համար[6]։

Հաջորդ մենամարտը տեղի է ունեցել UFC Live: Vera vs. Jones 21-ի շրջանակներում, 2010 թվականի մարտի 21-ին, ընդդեմ Բրենդոն Վերայի։ Առաջին ռաունդի չորրորդ րոպեին Ջոնսը արմունկով դիպուկ հարվածներ է հասցրել պարտերում, որին հաջորդել է մրցակցի ուղղությամբ հարվածների կարկուտը։ Ի վերջո, մենամարտը դադարեցվել էր։ Ջոնսը նաև ստացել է «Երեկոյի նոկաուտ» մրցանակը։

2010 թվականի օգոստոսի 1- ին կայացել է UFC Live-on Versus 2 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդես են եկել Վլադիմիր Մատյուշենկոն և Ջոն Ջոնսը։ «Ես կարծում եմ, որ Մատյուշենկոն չափազանց թերագնահատված մարտիկ է։ Ես տեսել և մի քանի անգամ վերանայել եմ նրա մենամարտերը, և կարող եմ ասել, որ նա շատ ուժեղ մարտիկ է, որը մեծ փորձ ունի։ Իմ կարծիքով, Վլադիմիրն ավելի կոշտ է, քան Բրենդոն Վերան և Մեթ Հեմիլը», ասել է Ջոն Ջոնսը մինչև մրցաշարի մեկնարկը։ Ջոնսը այս մենամարտին ներկայացել էր որպես բացահայտ ֆավորիտ։ Քչերն էին Մատյուշենկոյի հաղթանակի վրա խաղադրույք դնում։ Այս անգամ կանխատեսումներն արդարացել են։ Ջոնսը վստահ հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով։ Մենամարտը սկսվել է կանգնած դիրքում, այնուհետև Ջոնսը մրցակցին տեղափոխել էր պարտեր։ Մատյուշենկոն փորձել էր ձեռքի ցավեցնող հնարք կիրառել, սակայն Ջոնսը կարողացել է դուրս գալ և հասնել իր նպատակին։ Մրցավարը դադարեցրել էր մրցամարտը առաջին ռաունդի առաջին րոպեի 52-րդ վայրկյանին[7]։

Հերթական հաղթանաիկց հետո Ջոնը պետք է մենամարտեր Նոգեյրա-Բեյդեր զույգի հաղթողի հետ։ Բացի այդ, Դեյն Ուայթը խոստացել էր նրան հաջորդ երկու հաղթանակներից հետո մենամարտել տիտղոսի համար։ Արդյունքում Ջոնսի հաջորդ մենամարտը կայացել է UFC 126-ում, իսկ նրա մրցակիցը Ռայան Բեյդերն է, որն այդ ժամանակ ոչ մի պարտություն չէր կրել։ Երկրորդ ռաունդի ավարտին Ջոնսը մենամարտը տեղափոխել է պարտեր, իսկ հետո հաջողությամբ անց է կացրել խեղդող հնարքը, որի շնորհիվ պարգևատրվել է «Երեկոյի ցավեցնող հնարք» բոնուսով[8]։

UFC 126-ում Ռայան Բեյդերի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ջոն Ջոնսի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Ջո Ռոգանը հայտարարել է, որ Ռաշադ Էվանսը ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Այնուհետև Ջոնսին հայտնել են, որ UFC-ն ցանկանում է, որ նա փոխարինի Էվանսին Մաուրիսիո Ռուայի հետ մենամարտում կիսածանր քաշային կարգում UFC-ի չեմպիոնի տիտղոսի համար։ Ջոնսը ընդունել է այս առաջարկը, և այս պայքարը նշանակվել է այս միջոցառմանը։ 2011 թվականի մարտի 20-ին բրազիլացու հետ առկա դիմակայությունում Ջոնսը նոկաուտի է ենթարկել Ռուային երրորդ ռաունդում և դառել է UFC-ի նոր չեմպիոն կիսածանր քաշային կարգում[9]։

Կիսածանր քաշային կարգի չեմպիոն խմբագրել

Մարտի 19-ին Նյուարքում կայացել է UFC 128-ը, որի գլխավոր իրադարձությունը կիսածանր քաշային կարգում չեմպիոն Մաուրիսիո Ռուայի և Ջոն Ջոնսոնի միջև մենամարտն էր։ Ջոնսը մենամարտի հենց սկզբից առավելության է հասել և երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր տարել։ 23-ամյա Ջոնսը դարձել է UFC-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը։

Տիտղոսի պաշտպանություն խմբագրել

2012 թվականի ապրիլի 21-ին տեղի է ունեցել տիտղոսի երրորդ պաշտպանությունը նախկին ընկեր և թիմակից Ջոնս Ռաշադ Էվանսի դեմ, մենամարտը տևել է բոլոր հինգ ռաունդները և ավարտվել Ջոնի հաղթանակով մրցավարների միաձայն որոշմամբ. այսպիսով նա պաշտպանել է UFC-ի չեմպիոնի տիտղոսը կիսածանր քաշային կարգում։

UFC 145-ից հետո կայացած մամուլի ասուլիսում Դեյնա Ուայթը հայտնել է, որ Ջոնսի հաջորդ մրցակիցը կլինի Դեն Հենդերսոնը։ Ջոնսի և Հենդերսոնի մենամարտը պետք է կայանար UFC 151-ի ժամանակ, սակայն Հենդերսոնը վնասվածք է ստացել և դուրս մնացել պայքարից։ Հենդերսոնին պետք է փոխարիներ Չեյլ Սոնենին, սակայն Ջոնսը հրաժարվել է այդ մենամարտից։ UFC 151-ը հետագայում չեղարկվել է։ Հաջորդ պաշտպանությունը Ջոնսը պետք է անցկացներ Լիոտո Մաչիդայի դեմ 2012-ի սեպտեմբերի 22-ին, UFC 152-ում։ Մաչիդան հրաժարվել է մենամարտից՝ նախապատրաստվելու ժամանակի պակասի պատճառով։ Արդյունքում Ջոնսը պաշտպանել է տիտղոսը UFC 152-ում Վիտոր Բելֆորդի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ Ջոնսը առաջին ռաունդում ընկել է արմունկի լծակի վրա, նա կարողացել է դուրս գալ շրջափակումից և հաղթել չորրորդ ռաունդում։ Այսպիսով, նա սահմանել է զարմանալի ռեկորդ` պարտության մատնելով UFC-ի նախկին հինգ չեմպիոնների (Մաուրիսիո Ռուան, Կուինտոն Ջեքսոնը, Լիոտո Մաչիդան, Ռաշադ Էվանսը և Վիտոր Բելֆորտը)։

UFC 159-ում Ջոնսը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Չեյլ Սոնենին։ Մարտի դրվագներից մեկում Ջոնսի ձախ ոտքի մեծ մատը դուրս է ընկել։ Այս հաղթանակից հետո Ջոնսը հավասարվել է Տիտո Օրտիսին կիսածանր քաշային կարգում UFC տիտղոսի պաշտպանության քանակով։

2013 թվականի սեպտեմբերի 21-ին UFC 165-ում Ջոնսը հերթական անգամ պաշտպանել է իր չեմպիոնական տիտղոսը Ալեքսանդր Գուստաֆսոնի դեմ մենամարտում։ Առաջին փուլում Ջոնսը լուրջ պատռվածք է ստացել աչքի վրա, սակայն շարունակել է ելույթը և, ի վերջո, հավասար մենամարտում հաղթել է մրցավարների վիճելի միաձայն որոշմամբ (48-47, 48-47 և 49-46)։ Մենամարտից հետո Ջոնսը հայտարարել է, որ Գուստաֆսոնը նրան տվել է իր գործունեության ամենադժվար մենամարտը։

2014 թվականի ապրիլի 26-ին Ջոնսը 7-րդ անգամ իր գործունեության ընթացքում պաշտպանել է իր տիտղոսը՝ հաղթելով Գլովեր Թեյշերին միաձայն որոշմամբ։

2015 թվականի հունվարի 3-ին Ջոն Ջոնսը չեմպիոնի տիտղոսը պաշտպանել է 8-րդ անգամ՝ հաղթելով Դանիել Կորմիեին միաձայն որոշմամբ, որն այդ պահին պարտություն չէր կրել իր ողջ գործունեության ընթացքում։

Հեռացում ելույթներից խմբագրել

Ջոնսը նախատեսում էր  անցկացնել հաջորդ տիտղոսի պաշտպանությունը (թվով իններորդ) Էնթոնի Ջոնսոնի դեմ, 2015-ի մայիսի 23-ին Լաս Վեգասում, UFC 187-ի ընթացքում։

Սակայն ապրիլի 27-ին Ջոնը ավտովթարի է ենթարկվել՝ վնասելով մի հղի կնոջ և թաքնվելով վթարի վայրից։ Մեքենայում մարիխուանա և Ջոնսի անունով փաստաթղթեր են հայտնաբերվել։ Հաջորդ օրը նա մեղայականով ներկայացել է ոստիկանություն, որից հետո ազատ է արձակվել 2500 դոլար գրավի դիմաց՝ մինչև դատը։ Նյու Մեքսիկո նահանգի ոստիկանությունը  Ջոն Ջոնսին մեղադրանք է առաջադրել ավտովթարի վայրը լքելու համար, ինչի համար նրան սպառնում էր 3 տարվա ազատազրկում։ UFC-ի ղեկավարությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով որակազրկել մարզիկին և զրկել նրան կիսածանր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսից։

Դանիել Կորմիեն, ով 2015-ի հունվարին UFC 182-ում պարտվել էր Ջոնսին, փոխարինել է նրան UFC 187-ում Էնթոնի Ջոնսոնի դեմ պայքարում, որը, հաղթելով, դարձել է կիսածանր քաշային կարգում նոր չեմպիոն։

Ջոնսը խոստովանել է հանցանքը և 18 ամիս պայմանական պատիժ է ստացել ։

Դատավորը Ջոնսին պարտավորեցրել է բարեգործական 72 ակտ կատարել և զրուցել երեխաների հետ։ Երբ Ջոնսի պայմանական ժամկետը մոտենար ավարտին, նրա պատիժը կվերանայվեր՝ հաշվի առնելով այն, թե արդյոք նա պահպանել է իր պայմանական ազատման պայմանները։

UFC-ի նախագահ Դայնա Ուայթը ժամանել է Ալբուկերկե` Ջոնսին աջակցելու համար։

«Ես այստեղ եմ, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը վերցնեմ իմ գործողությունների համար, դատարանում հայտնել Է Ջոնսը:- Հուսով եմ, որ դուք ինձ վերականգնվելու հնարավորություն կտաք»։

Հակադոպինգային քաղաքականության խախտում խմբագրել

2016 թվականի հուլիսի 7-ին ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը UFC-ին տեղեկացրել էր կազմակերպության հակադոպինգային քաղաքականության հնարավոր խախտման մասին, որը հայտնաբերվել էր 2016 թվականի հունիսի 16-ին անցկացված արտամրցութային թեստավորման ժամանակ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ջոնսը բռնվել է էստրոգենների տեղորոշմամբ։ Արդյունքում, երեկոյի գլխավոր իրադարձությունը՝ UFC 200 մրցաշարը ձախողվել է։ Ջոնսը պետք է երկրորդ անգամ հանդիպեր Դենիել Քորմյեի հետ։

Ջոնսը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ արցունքն աչքերին հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում դոպինգ օգտագործելու համար։

«Առաջին հերթին ցանկանում եմ ներողություն խնդրել այն բոլոր երկրպագուներից, ովքեր եկել էին UFC 200-ին աջակցելու ինձ։ Ուզում եմ ներողություն խնդրել Դանիել Կորմիեից։ Գիտեմ, որ այս մենամարտը նրա համար շատ բան է նշանակում, ինչպես և` ինձ համար։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասել։ Ցավում եմ, որ նման բան է տեղի ունեցել։ Դա սարսափելի է։ Նրանք ասում են, որ ինչ-որ բան են գտել ինձ մոտ, իսկ ես չգիտեմ, թե ինչ է դա։ Նույնիսկ ասել չեմ կարող։ Ես դեմ եմ դոպինգին, և սարսափելի է, որ ինձ մեղադրել են այն օգտագործելու համար։ Դա ամենավատ բանն է, որ տեղի է ունեցել իմ գործունեության ընթացքում»։

USADA-ի հանձնաժողովը Ջոնին հեռացրել է մրցումներից մինչև մարտիկի կողմից դոպինգի կիրառման վերաբերյալ ամբողջական լսումներ անցկացնելը։

Հատուկ հանձնաժողովը որոշում է կայացրել Ջոն Ջոնսի հակադոպինգային թեստավորման ձախողման գործով։ Հիշեցնենք, որ Ջոնսի օրգանիզմում հայտնաբերվել է հիդրոքսի-կլոմիֆեն և լետրոզոլի մետաբոլիտներ, որը հանդիսանում է արոմատազի խանգարող, այսինքն, խոչընդոտում է ֆերմենտի ազդեցությունը, որը տեստոստերոնը փոխակերպում է էստրոգենների։

2016-ի նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ USADA-ն Ջոն Ջոնսին 1 տարով հեռացրել է մրցույթներից` դոպինգ օգտագործելու համար[10]։

2017 թվականի սեպտեմբերի 13-ին դոպինգ թեստի «Բ» նմուշառման արդյունքները հայտարարվել էին Դանիել Կորմիեի հետ մենամարտից անմիջապես առաջ։ «Բ» նմուշը հաստատել է Ջոն Ջոնսի օրգանիզմում Թուրինաբոլի ստերոիդային դեղամիջոցի առկայությունը[11]։

Վերադարձ խմբագրել

2015 թվականի նոյեմբերից պաշտոնապես վերականգնվել է որպես UFC մարտիկ և ավելացվել pound-for-pound վարկանիշում։ Ջոնսը բազմիցս հայտարարել է, որ Դեյնա Ուայթը նրան առաջարկել է մենամարտ անցկացնել, սակայն նա հրաժարվել է այն պատճառով, որ շատ խնդիրներ Է ունեցել, սակայն USADA հակադոպինգային ընկերությունը հերքել է այդ լուրերը, քանի որ հենց նրանք նրան թույլ չեն տվել նրան մասնակցել մարտերին։ Ջոնսի պատիժը վերանայվել է, և նրա հեռացումը չեղյալ է հայտարարվել 2015 թվականի վերջին, ինչի կապակցությամբ նա մարտերին մասնակցելու թույլտվություն է ստացել։ Նա անմիջապես վերադարձվել է UFC-ի pound-for-pound վարկանիշի առաջին հորիզոնական։ Ջոնսը անմիջապես հնարավորություն է ստացել վերադարձնել իր գոտին, որից նա զրկվել էր ավելի վաղ։ UFC 197 մրցաշարում Ջոնսը պետք է մենամարտ անցկացներ գոտու համար գործող չեմպիոն Դենիել Կորմիեի հետ, սակայն նա վնասվածք է ստացել, և Ջոնսը մենամարտել է Օվինս Սենտ-Պրյուի հետ, որը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ և ստացել ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը կիսածանր քաշային կարգում։ Հետագայում Ջոնը պետք է հանդիպեր չեմպիոն Դանիել Կորմիեի հետ UFC 200-ի շրջանակներում, որը կայացել է 2016 թվականի հուլիսի 9-ին։

2018 թվականի դեկտեմբերի 30-ին Ջոնսը լիարժեք կերպով վերադարձել է օկտագոն` փորձառու շվեդ Ալեքսանդր Գուստաֆսոնի դեմ խաղում։ Ջոնը վստահ է անցկացրել հանդիպումը և երրորդ ռաունդում մրցակցին պարտեր է տեղափոխել՝ եզրափակելով մենամարտը հարվածների կարկուտով[12]։ Շատ լրատվամիջոցներ սխալմամբ հայտնել են, որ այդ երեկո Ջոնսը հերթական անգամ պաշտպանել է տիտղոսը կիսածանր քաշային կարգում, իրականում ճիշտ է պնդել, որ Ջոնսը նվաճել է չեմպիոնի թափուր տիտղոսը, քանի որ նա զրկվել է իր տիտղոսից դոպինգային խախտումների և դրանց հաջորդած որակազրկման պատճառով[13]։

2019 թվականի մարտի 2-ին անց է կացրել տիտղոսի հերթական պաշտպանությունը իր հայերնակից Էնտոնի Սմիթի դեմ UFC 235-ի շրջանակներում։ Գործող չեմպիոնը բավականին վստահ մենամարտ է անցկացրել, սակայն ժամանակից շուտ չի հաջողվում հաղթել. մրցավարները միաձայն հաղթանակը տվել են Ջոնսին[14]։

2019 թվականի հուլիսի 6-ին Ջոնսը հանդիպել է բրազիլացի Տիագու Սանտուսի հետ։ Այս մենամարտը դարձել է Ջոնսի կարիերայի ամենաաղմկահարույց մենամարտերից մեկը։ Առաջին համարի նրա վստահ աշխատանքից հետք չէր մնացել։ Նա շատ զգուշավոր մենամարտ է անցկացրել ՝ պատժելով մրցակցին սխալների համար, իսկ հաղթանակը չեմպիոնին բաժին է հասել մրցավարների առանձին որոշմամբ և դահլիճի դժգոհ աղաղակների ներքո[15]։

2020 թվականի փետրվարի 8-ին Ջոնսը նորից անց է կացրել տիտղոսի պաշտպանություն ամերիկացի Դոմինիկ Ռեյսի դեմ, և նորից չեմպիոնը վիճելի հաղթանակ է տարել մրցավարների որոշմամբ, չնայած այս անգամ՝ միաձայն։ Հավակնորդը շատ վստահ էր սկսել պայքարը, հասցնելով չեմպիոնին զանազան հարվածներ, սակայն Ջոնսը մնացած ժամանակում կարողացել է հավասարեցնել պայքարը և հաղթել[16]։

2020 թվականի մայիսի 14-ին Ջոնսը սոցիալական ցանցում հայտարարել էր, որ չի տեսնում իր մրցակիցներին կիսածանր դիվիզիոնում և պատրաստ է մարտահրավեր նետել ծանր քաշային կարգի մարտիկ Ֆրենսիս Նգաննին, որն ակնթարթորեն համաձայնել է մենամարտին, թեև կամերունցին խոստացել էր մենամարտել ծանր դիվիզիոնում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար[17]։

2020 թվականի հունիսի 1-ին Ջոնսը շարունակել է բանավիճել իր մրցակիցների հետ։ Նա հայտարարել է, որ իր համար ուժեղ մրցակիցներ չի տեսնում կիսածանր քաշայինների դիվիզիոնում, ուստի UFC-ի ղեկավարությանը առաջարկել է տիտղոսը թափուր դարձնել և նրա համար մենամարտ նշանակել Դոմինիկ Ռեյեսի և Յան Բլախովիչի միջև[18]։ Ջոնսին չի գոհացնում այն փաստը, որ դիվիզիոնում նա արժանի մրցակիցներ չունի, ուստի նա չի կարող լուրջ պայմանագրեր ակնկալել նույնիսկ տիտղոսի պաշտպանության համար։

Տիտղոսներ և նվաճումներ խմբագրել

  • Ultimate Fighting Championship
    • UFC-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոն (2 անգամ, գործող չեմպիոն)
    • Տիտղոսի 11 հաջող պաշտպանություն
    • UFC-ի կիսածանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոն (1 անգամ)
    • «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (4 անգամ) ընդդեմ Կուինտոն Ջեքսոնի, Լիոտո Մադիչի, Ալեկսանդր Գուստաֆսոնի, Դենիել Կոմյեի
    • «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Բերնդոն Վերայի
    • «Երեկոյի լավագույն ցավեցնող հնարք» մրցանակի մրցանակակիր (2 անգամ) ընսդեմ Ռայնա Բեյդեռի և Վիտո Բելֆորտի
    • «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընսդեմ Դենիել Կորմյեի
  • United States Kickboxing Association
    • USKBA-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոն (1 անգամ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Джон Джонс лишён титула UFC и дисквалифицирован на неопределённый срок». Бокс/ММА. championat.com. 2015 թ․ ապրիլի 30. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  2. «UFC Fighter Rankings» (անգլերեն). ufc.com. Վերցված է 2020-30-03-ին.
  3. Sherdog.com. «Sherdog's Official Mixed Martial Arts Rankings - Light Heavyweight». Sherdog. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  4. Sherdog.com. «Sherdog's Pound-for-Pound Top 10 Rankings». Sherdog. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  5. FightTime. «Стероиды, наркотики и проблемы с весом - главные темы пресс-конференции в Лос-Анджелесе» (ռուսերեն). fighttime.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  6. «СМИ: UFC может потерять около $5 млн из-за переноса турнира из Лас-Вегаса в Калифорнию». ТАСС. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  7. «Джон Джонс нокаутировал Владимира Матюшенко» (ռուսերեն). AllBoxing.ru - Все новости бокса, MMA, бои на видео. 2010 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  8. «| Джон Джонс победил Райана Бэйдера удушением». www.sportsdaily.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  9. «UFC 128. Джонс нокаутировал Руа, Шауб – Крокопа и другие результаты». Sports.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  10. «Джон Джонс сможет вернуться в клетку 28 октября» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  11. Константин Устьянцев. «Химик. Джон Джонс снова провалил допинг-тест» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  12. «Джон Джонс забил Александра Густафссона и красиво попозировал на ограждении октагона». Eurosport. 2018 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  13. «Джона Джонса снова лишили чемпионского пояса UFC» (ռուսերեն). Life.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  14. Иван Ковалёв. «Чемпионская разминка. Джонс защитил титул девятый раз за карьеру» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  15. Иван Орехов. «Лучший боец мира чуть не опозорился. Джонс был в шаге от сенсационного поражения» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  16. Иван Ковалёв. «Время Джонса уходит. Судьи подарили победу Джону, хотя Рейес бился не хуже чемпиона» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  17. Игорь Брагин. «Лучший боец мира вызвал на бой главного нокаутёра UFC. Джонс готов подняться в супертяжи» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  18. Микаил Гусейнов. «Джон Джонс отказался от титула чемпиона UFC в полутяжёлом весе» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Ռուա Մաուրիսիու
12-րդ UFC-ի չեմպիոն կիսածանր քաշային կարգում
2011 թվականի մարտի 19 — 2015 թվականի ապրիլի 28
տիտղոսից զրկված
Հաջորդող՝
Դենիել Կորմյե
Նախորդող՝
Դենիել Կորմյե
14-րդ UFC-ի չեմպիոն կիսածանր քաշային կարգում
2018 թվականի դեկտեմբերի 30-ից
Հաջորդող՝
գործող չեմպիոն