Ջոն Հատչինսոն (դեկտեմբերի 29, 1979(1979-12-29)[1], Morwell), ավստրիական և մալթական ֆուտբոլիստ, Մալթայի հավաքականի խաղացող։ Հիմա մարզիչ։

Ջոն Հատչինսոն
Քաղաքացիությունը  Մալթա և  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 1979(1979-12-29)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Morwell
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-2001 Ավստրալիա Ջիպպսլենդ Ֆէլկոնս 89 (7)
2001-2004 Ավստրալիա Նոզերն Սպիրիտ 77 (12)
2004-2005 Ավստրալիա Մէնլի Յունայթեդ ? (?)
2005-2015 Ավստրալիա Սենտրալ Կոստ Մարիներս 214 (18)
2011  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չէնդու Բլեյդս 14 (3)
Ազգային հավաքական
2009-2011 Մալթա Մալթա 11 (0)
Մարզչական կարիերա
2015-2016 Ավստրալիա Սենտրալ Կոստ Մարիներս մարզիչ
2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիէտլ Սաունդերս 2 մարզիչ
2018 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիէտլ Սաունդերս 2
2019-մ․հ․ Ավստրալիա Վեսթերն Յունայթես մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 29-ին ավստրալիական Մորուել քաղաքում և հանդիսանում է «Մորվել Պեգասուս» տեղական ակումբի սան[2]։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը կատարել է «Ջիպպսլենդ Ֆելկոնս» հավաքականի կազմում, որտեղ խաղացել է 1996 թվականից մինչև 2001 թվականը Ավստրիայի բարձրագույն լիգայում։ 2001-ին ակումբը լուծարվելուց հետո նա պայմանագիր կնքեց «Նոզերն Սպիրիտ»-ի հետ, որտեղ անցկացրեց ևս երեք մրցաշրջան:2004-ին նա տեղափոխվեց ավստրալիական ցածր մակարդակի լիգաներից մեկի ակումբ, որտեղ անցկացրեց մեկ մրցաշրջան, որից հետո պայմանագիր կնքեց «Սենտրալ Կոստ Մարիներս» ֆուտբոլային ակումբի հետ։ «Մարիներս» ֆուտբոլային ակումբի կազմում միասին Հատչինսոնը անց է կացրել 10 տարի և ավարտել է կարիերան 2015 թվականին։

Կարիերան հավաքականում խմբագրել

Հաչինսոնը ունի մալթական արմատներ տատիկներից մեկի կողմից։ 2009-ին նրան առաջին անգամ կանչեցին Մալթայի ազգային հավաքական ՝ Չեխիայի և Շվեդիայի ազգային հավաքականների հետ խաղերի համար։ Իր նորամուտը կատարել է հունիսի 5-ին հավաքականի կազմում, խաղալով մեկ ամբողջ խաղ ընդդեմ Չեխիայի հավաքականի։

Մարզչային կարիերա խմբագրել

Մարզչային կարիերան սկսել է 2015 թվականին, մտնելով «Սենտրալ Կոստ Մարիներս» մարզչական շտաբ։ 2017 թվականին դարձել է «Սիետլ Սաունդերս 2» ֆուտբոլային ակումբի մարզիչ՝ Էզրի Հենդրիկսոնի օգնականը։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Սենտրալ Կոստ Մարիներս»

  • Ավստրալիայի չեմպիոն (1) - 2012/13

Անձնական խմբագրել

«Սենտրալ Կոստ Մարիներս» ֆուտբոլային ակումբի առաջնորդ իր անցկացրած խաղերի քանակով (271)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «From Morwell to Mariners | Latrobe Valley Express». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել