Ջոն Գոլան
Ջոն Գոլան (անգլ.՝ John Gollan, ապրիլի 2, 1911, Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - սեպտեմբերի 5, 1977, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի կոմունիստ քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության առաջնորդ։
Ջոն Գոլան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1911 |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1977 (66 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Գոլդերս Գրին |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Կուսակցություն | Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն |
1927 թվականից անցել է կոմկուսի շարքերը։ 1931 թվականին հեղափոխական գործունեության համար դատապարտվել է բանտարկության։ Եղել է կոմերիտական «Յանգ ուորքեր» (անգլ.՝ Young Worker - երիտասարդ աշխատող), ավելի ուշ՝ «Չելլենջ» (անգլ.՝ Challenge - մարտահրավեր) թերթի խմբագիրը, 1935-1940 թվականներին՝ Մեծ Բրիտանիայի կոմերիտմիության ազգային քարտուղար։ 1935 թվականին ընտրվել է Երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի գործադիր կոմիտեի կազմում։ 1935 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի կոմկուսի ԿԿ-ի (1943 թվականից գործադիր կոմիտեի), 1940 թվականից՝ քաղբյուրոյի (1943-ից քաղաքական կոմիտեի) անդամ։ 1957-1964 թվականներին կոմկուսի տեսական օրգան «Մարքսիզմ թըդեյ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1956-1975 թվականներին՝ կոմկուսի գլխավոր քարտուղարը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Голлан Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 147)։ |