Ջոն Բրայթ
Ջոն Բրայթ (անգլ.՝ John Bright, մարտի 7, 1940[1], New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1][2]), հագուստի բրիտանացի դիզայներ, Cosprop տան հիմնադիր և ղեկավար, որն զբաղվում է պատմական հագուստներ կարելով ու վարձույթի տալով։ Արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների հագուստի լավագույն դիզայն անվանակարգում «Սենյակ տեսարանով» ֆիլմի համար[3][4]։
Ջոն Բրայթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 7, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր՝ | New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | հագուստ ձևագծող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0109149 |
Կարիերա
խմբագրելՋոն Բրայթը ծնվել է 1940 թվականին։ Դերասանական վարպետություն է սովորել Լոնդոնի թատերական դպրոցում։ Աշխատելով որպես թատրոնի դերասան՝ Ջոն Բրայթն սկսել է հետաքրքրվել թատերական հագուստներով և 1965 թվականին հիմնադրել է Cosprop ընկերությունը, որն զբաղվում է կինոյի, թատրոնի, օպերայի, ինչպես նաև մասնավոր անձանց համար պատմական հագուստներ կարելով ու վարձույթի տալով[2][5][6]}}։
Կինեմատոգրաֆի բնագավառում որպես հագուստի նկարիչ նորամուտը կատարել է 1984 թվականին «Բոստոնցիներ» ֆիլմում, որտեղ կատարած աշխատանքի համար ներկայացվել է «Օսկար» մրցանակի համապատասխան կատեգորիայում։ Իր երկրորդ ֆիլմի՝ «Սենյակ տեսարանով» (1985) կինոնկարի հագուստների դիզայնի համար արժանացել է «Օսկարի»։ Հետագայում Ջոն Բրայթը ևս չորս անգամ ներկայացվել է «Օսկարի», բայց ոչ մի անգամ հաջողության չի հասել[3]։
Կինոյում Ջոն Բրայթը հիմնականում աշխատել է Merchant Ivory Productions ընկերության պատմական դրամաների վրա, հաճախ՝ հագուստի նկարիչ Ջեննի Բևանի հետ միասին, որի հետ համատեղ ստեղծել է հագուստներ տասնյակ ֆիլմերի համար և կիսել է իր մրցանակների ու անվանակարգերի մեծ մասը։
Ֆիլմագրություն
խմբագրելՀագուստի դիզայներ
- 1984 — Բոստոնցիներ (ռեժ.՝ Ջեյմս Այվորի)
- 1985 — Սենյակ տեսարանով (ռեժ.՝ Ջեյմս Այվորի)
- 1987 — Մորիս (ռեժ.՝ Ջեյմս Այվորի)
- 1988 — Խեղդողները (ռեժ.՝ Նիկոլաս Մեյեր)
- 1990 — Լուսնային սարեր (ռեժ.՝ Բոբ Ռեյֆելսոն)
- 1991 — Սպիտակ Ժանիք (ռեժ.՝ Ռենդալ Քլայզեր)
- 1992 — Հովարդս Էնդ (ռեժ.՝ Ջեյմս Այվորի)
- 1993 — Օրվա մնացած մասը (ռեժ.՝ Ջեյմս Այվորի)
- 1995 — Ջեֆերսոնը Փարիզում (ռեժ.՝ Ջեյմս Այվորի)
- 1995 — Խելք և զգացմունք (ռեժ.՝ Էնգ Լի)
- 1996 — Տասներկուերորդ գիշեր կամ ինչ-որ պատահի (ռեժ.՝ Թրևոր Նան)
- 1999 — Վերջին սեպտեմբերը / The Last September (ռեժ.՝ Դեբորա Ուորներ)
- 1999 — Օնեգին / Onegin (ռեժ.՝ Մարտա Ֆայնս)
- 2000 — Ոսկե գավաթ / The Golden Bowl (ռեժ.՝ Ջեյմս Այվորի)
- 2002 — Հիանալի Էմբերսոնները / The Magnificent Ambersons (TV, ռեժ.՝ Ալֆոնսո Արաու)
- 2005 — Սպիտակ կոմսուհի (ռեժ.՝ Ջեյմս Այվորի)
- 2019 — Կարմիլա / Carmilla (ռեժ.՝ Էմիլի Հարրիս)
Costume and Wardrobe Department
- 1996 — Լեդիի դիմանկարը (հագուստը՝ Cosprop)
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել«Օսկար» մրցանակ[3] հագուստի լավագույն դիզայնի համար.
- 1985 — «Բոստոնցիներ» (անվանակարգ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
- 1987 — «Սենյակ տեսարանով» (մրցանակ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
- 1988 — «Մորիս» (անվանակարգ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
- 1993 — «Հովարդս Էնդ» (անվանակարգ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
- 1994 — «Օրվա մնացած մասը» (անվանակարգ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
- 1996 — «Խելք և զգացմունք» (անվանակարգ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
BAFTA մրցանակ[4] հագուստի լավագույն դիզայնի համար.
- 1985 — «Բոստոնցիներ» (անվանակարգ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
- 1987 — «Սենյակ տեսարանով» (մրցանակ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
- 1993 — «Հովարդս Էնդ» (անվանակարգ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
- 1996 — «Խելք և զգացմունք» (անվանակարգ, Ջեննի Բևանի հետ համատեղ)
«Արբանյակ» մրցանակ[7] հագուստի լավագույն դիզայնի համար.
- 2005 — «Սպիտակ կոմսուհի» (անվանակարգ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 IMDb: John Bright Biography
- ↑ 3,0 3,1 3,2 Academy Awards Database. John Bright
- ↑ 4,0 4,1 BAFTA Awards Search: John Bright (Costume Design)
- ↑ «BAFTA Masterclass: Costume Design with John Bright». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Cosprop.com. WHAT WE DO
- ↑ IMDb: John Bright Awards