Ջոյս Էյկեն, (անգլ.՝ Joyce Aiken, 1931, ԱՄՆ), ամերիկացի արվեստաբան ֆեմինիստ, նկարիչ և մանկավարժ։ Էյկենը 20 տարի դասավանդել է Ֆրեզնոյի Կալիֆոռնիական պետական համալսարանում և աջակցել իր ուսանողներին բացել ֆեմինիստական արվեստի պատկերասրահ։ Սա օգնեց, որ Ֆրեզնոն իր հաստատուն տեղը զբաղեցնի Միացյալ Նահանգների ֆեմինիստական արվեստի շարժման քարտեզի վրա։ Մինչև վերջերս նա Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի արվեստի բաժնի նախագահն էր։

Ջոյս Էյկեն
Ծնվել է1931
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրԿալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո
Պարգևներ և
մրցանակներ

Կյանք և աշխատանք

խմբագրել

Էյկենը իր թե՛ բակալավրի և թե՛ մագիստոսի աստիճանը ստացել է Ֆրեզնոյի Կալիֆոռնիական պետական համալսարանում[1]։ 1973 թվականին Էյկենը սկսել է ֆեմինիստական արվեստ դասավանդել նույն համալսարանում, ստանձնելով գործընկերոջ՝ նկարիչ Ջուդի Չիկագոյի գործը, որը դասընթացը սկսել էր 1970 թվականին[1][2]։ Դասավանդել է մինչև իր թոշակի անցնելը՝ 1992 թվականը[1][2]։ 1974 թվականին նրա ուսանողները Ֆրեզնոյում հիմնադրեցին «Gallery 25» անվամբ այլընտրանքային պատկերասրահը կանանց համար[1]։ Պատկերասրահը Էյկենի դասընթացի հետ մեկտեղ, օգնեց Ֆրեզնոն դարձնելու ֆեմինիստական արվեստի կենտրոն[1] և շարունակում է մնալ Միացյալ Նահանգների ամենաերկար գործող պատկերասրահներից մեկը[3]։ 1978 թվականին էյկենը ընտրվում է «Կանանց արվեստի կոալիցիայի» նախագահ և իր պաշտոնավարման ընթացքում մեկ տարով տեղափոխվում Վաշինգտոն։ Կազմակերպությունը ակտիվորեն պաշտպանում էր կին արվեստագետների իրավունքները։ Նրա ծավալած գործունեությունը կոալիցիայում բերեց նրան, որ «Ms.» ամսագիրը նրան ներառի իր 80-ականների 80 կանանց ցանկում[1]։ 1986 թվականին նա Ֆրեզնոյի արվեստի և գիտության մետրոպոլիտեն թանգարանում կազմակերպեց մեկ տարի տևողությամբ ցուցահանդես՝ նվիրված Կալիֆոռնիայի 1945-1965 թվականներին ստեղծագործած կին նկարիչներին։ Ցուցահանդեսը իր տեսակի մեջ առաջինն էր Միացյալ Նահանգներում։ 2004 թվականին նա Ֆրեզնոյի արվեստի թանգարանին առընթեր գործող կազմակերպության՝ «100-ի խորհրդի» համանախագահն էր, որը յուրաքանչյուր տարի մեկ նկարչուհու համար ցուցահանդես էր կազմակերպում[1]։ Նույն 2004-ին նա ընտրվեց նաև Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի արվեստի բաժնի նախագահ[1] before retiring in 2010.[4]։

Հավաքածուներ և ցուցադրություններ

խմբագրել
  • Խճանկար-նստարաններ Ֆրեզնոյի Ֆուլտոն մոլում, Կալիֆոռնիա[5]

Ցուցահանդեսներ

խմբագրել

Էյկենի մի շարք ցուցահանդեսներից են

Հրատարակված գործեր

խմբագրել

Ջին Ռեյ Լորիի հետ համահեղինակած գրքեր

  • «Ստեղծելով Մարմնի ծածկոցներ», Նյու Յորք (1974). 0-442-24698-6
  • «Ձեռագործ գորգեր գործնականորեն ամեն ինչի համար» (1971). 0-385-07681-9
  • «Միանգամայն պայուսակի գիրք» Նյու Յորք (1977). 0-8008-7793-4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Barbara J. Love (2006). Feminists who changed America, 1963-1975. University of Illinois Press. էջ 6. ISBN 978-0-252-03189-2. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 «A Studio of Their Own: The Legacy of the Fresno Feminist Art Experiment». Legacy/History. California State University, Fresno. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  3. «History of Gallery 25». About us. Gallery 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  4. Victor Ramayrat (2010). «Joyce Aiken Retirement Party». Vimeo. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  5. «Public Art on the Fulton Mall». Fulton Mall Public Art Tour. Downtown Fresno. 2012. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  6. «39NOW». 39NOW. Sophia Louisa Projects. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  7. «Seeing Through It and Seeing It Through». Mixed Media Artworks. Jan Camp. 2012. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել