Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։


Գևորգ «Ջիորջիո» Պետրոսյան (դեկտեմբերի 10, 1985(1985-12-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ-իտալացի քիքբռնցքամարտիկ, ով մրցում է միջինքաշային կարգում։ Կրում է «The Doctor» մականունը և հայտնի է իր բարձրակարգ տեխնիկական հմտություններով, և պաշտպանվելու ունակությամբ, ինչի շնորհիվ էլ կարողացել է հաղթել շատ բարձրակարգ մարզիկների[1][2]։ 2017 թ.-ի փետրվարի 24-ի դրությամբ, նա թեթևքաշային կարգում աշխարհում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը ըստ GLORY[3]։ Իսկ ըստ Sporteology-ի 2016 թ.-ի լավագույն քիքբռնցքամարտիկների շաքում առաջինն է[4]։

Ջիորջիո Պետրոսյան
Ծնվել էԳևորգ Պետրոսյան
դեկտեմբերի 10, 1985 (38 տարեկան)
Երևան, Հայկական ՍՍՀ, ԽՍՀՄ
Բնագիր անունԳևորգ Պետրոսյան
Այլ անուններThe Doctor
ԱպրելավայրԳորիցիա, Իտալիա
Երկիր Հայաստան
ԱզգությունՀայ
Իտալացի
Հասակ1.78 մ
Քաշ70.0 կգ
Տիրույթ73.0 դյույմ (185 սմ)
ՈճՔիքբռնցքամարտ, Մուայ Թայ
Fighting out ofԳորիցիա, Իտալիա
ՄարզիչԱլֆիո Ռոմանուտ
Ակտիվ շրջան2002-մինչ այժմ
Քիքբոքսինգ
Ընդհանուր90
Հաղթանակներ84
Նոկաուտով38
Պարտություններ2
Նոկաուտով1
Ոչ ոքի2
Չկայացած2
Այլ տեղեկություն
ԱզգականներԱրմեն Պետրոսյան (եղբայր)
last updated on: August 31, 2015

Տասներեք տարեկանում Հայաստանից Իտալիա արտագաղթելուց հետո Պետրոսյանը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան որպես Մուայ Թայ մարտիկ տասնվեց տարեկանում, սկսելով 54 կգ քաշային կարգից հետագայում բարձրացել է 70 կգ միջինքաշային կարգ ամբողջ ընթացքում նվաճելով բազմաթիվ տիտղոսներ։ 2007 թ.-ի հունվարին Նոնթարան Փոր. Փամուկից կրած միավորներով պարտությունից հետո նա անց է կացրել 6 տարվա ընթացքում անց է կացրել 42 անպարտելի մենամարտ, ինչը աննախադեպ է համարվում միջինքաշային կարգի պատմության մեջ։ Նրա անպարտելի հանդիպումների շարքին վերջ դրեց Էնդի Ռիսթին միայն 2013 թ.-ի նոյեմբերին Glory 12: New York մրցաշարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. By the K-1 president Sadaharu Tanikawa, «"Petrosyan the new champion : the next victim would be Masato!?"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին., Հոկտեմբերի 27, 2009, K-1 (ճապոներեն)
  2. Jack Slack. «Jack Slack's Greatest Strikers: A Brief Look At Giorgio Petrosyan». Bloody Elbow.
  3. «Fighters Rankings». gloryworldseries.com.
  4. «Top 10 Kick Boxers 2016 – Exclusive». sporteology.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.